Կաղապար:Օրվա հոդված/Փետրվարի 1, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Նիդերլանդները
Նիդերլանդները

Նիդերլանդները գտնվում է Արևմտյան Եվրոպայում, Հյուսիսային ծովի ափին։ Հարավում սահմանակցում է Բելգիային, իսկ արևելքում Գերմանիային. արևմուտքում և հյուսիսում ամբողջովին եզերված է Հյուսիսային ծովով։ Նիդերլանդների կազմի մեջ են մտնում Արուբան և Նիդերլանդյան Անտիլները (կենտրոնական Ամերիկա)։ Երկրի ոչ պաշտոնական անվանումն է Հոլանդիա։

Տարածքի զգալի մասը գտնվում է ծովի մակարդակից ցածր (այստեղից էլ Նիդերլանդներ՝ «ցածրադիր երկրներ» անվանումը)։ Հեղեղումներից պաշտպանվում է ծովափով ձգվող ավազաթմբերի, ամբարտակների ու պատնեշների համակարգով։ Ընդհանուր տարածությունը 41,2 կմ² է, իսկ զուտ ցամաքային տարածքը՝ 36,9 կմ²։ Ավելի քան 16,5 մլն ազգաբնակչությամբ՝ աշխարհի ամենախիտ բնակեցված երկրներից մեկն է (397,7/կմ²)։

Նիդերլանդները սահմանադրական-խորհրդարանական միապետություն է։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը Ամստերդամն է։ Թագավորական տան, պառլամենտի և կառավարության նստավայրերը գտնվում են Հաագայում։ Վերջինս կարևոր դեր է խաղում նաև միջազգային իրավունքի ոլորտում՝ որպես չորս միջազգային տրիբունալների և Եվրոպոլի նստավայր շարունակել...