Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 27, 2017 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ֆեոդոր Բոնդարչուկ
Ֆեոդոր Բոնդարչուկ

Ֆեոդոր Սերգեևիչ Բոնդարչուկ (ռուս.՝ Фёдор Серге́евич Бондарчу́к, մայիսի 9, 1967, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային ռուս կինոդերասան, կինոռեժիսոր, պրոդյուսեր, հաղորդավար, կլիպմեյքեր, ռեստորանատեր։ «Լենֆիլմ»-ի տնօրենների խորհրդի նախագահ։ Դերասանուհի Իրինա Սկոբցևայի և ռեժիսոր Սերգեյ Բոնդարչուկի որդին։

Նկարահանել է «Իններորդ վաշտը» ֆիլմը (2005 թվականի ամենաշահութաբեր ռուսական ֆիլմը վարձույթում, որն ստացել է 7 տարբեր կինոմրցանակներ, առաջադրվել է 8 անվանակարգերում, 2006 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»«Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։ Հայտնի ֆիլմերից են նաև «Բնակելի կղզին» երկմասանոց ֆիլմը (առաջին մասը 2009 թվականին դարձավ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենաշահութաբեր ֆիլմը վարձույթում) և «Ստալինգրադ» լայնածավալ ռազմական դրաման (2013 թվականին Ռուսաստանի կողմից առաջադրվել է «Օսկար»-ի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում)։

«Ժամանցային հաղորդման լավագույն հաղորդավար» անվանակարգում... Ավելին