Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 22, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Ջեյմս Կուկը
Ջեյմս Կուկը

Ջեյմս Կուկ (անգլ.՝ James Cook, ծնված` 1728 թ., հոկտեմբերի 27, Մարտոն, Անգլիայի Յորքշիրի կոմսություն, մահացած` 1779 թ., փետրվարի 14, Հավայի), անգլիացի խոշորագույն ծովագնացներից է, շուրջերկրյա երեք արշավախմբի ղեկավար։ Նրա անունով են կոչվել 20–ից ավելի աշխարհագրական օբյեկտներ՝ Կուկի լեռ, Կուկի կղզիներ, Կուկի նեղուց ծովածոց Ալյասկայի հարավային ափերի մոտ, Նոր Զելանդիայի Հարավային կղզու վրա գտնվող լեռներից մեկը և այլն։

Ջեյմս Կուկը ծովագնացի գործունեությունը սկսել է 13 տարեկանում՝ որպես յունգեր աշխատելով առևտրական «Ֆրի-լավ», «Երեք եղբայր» նավերի վրա։

Երիտասարդ Ջեյմսը, հաջորդաբար անցնելով ծովային ծառայության բոլոր աստիճանները, 1752 դարձել է առևտրական նավի նավապետի օգնական։ Յոթնամյա պատերազմի ընթացքում 1756—1762 նա ծառայել է բրիտանական նավատորմում, իսկ պատերազմի ավարտից հետո ղեկավարել է Նյուֆաունդլենդ կղզու մոտ և Վեստ Ինդիայում կատարվող ջրաբանական հետազոտությունները։ շարունակել...