Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 15, 2016 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
«Կրիտոսը» ԿՎՀ-ի գլխավոր գրասենյակի բակում, Լենգլի, Վիրգինիա
«Կրիտոսը» ԿՎՀ-ի գլխավոր գրասենյակի բակում, Լենգլի, Վիրգինիա

Կրիպտոս (անգլ.՝ Kryptos), ամերիկացի քանդակագործ Ջեյմս Սանբորնի ԿՎՀ-ի գլխավոր գրասենյակի (Լենգլի, Վիրջինիա) դիմաց տեղադրված քանդակն է։ Քանդակի բացումից՝ 1990 թվականի նոյեմբերի 3-ից սկսած առ այսօր (ավելի քան 25 տարի), արձանի վրա տեղադրված գաղտնագիր տեքստի բացահայտման շուրջ քննարկումներ են գնում։ Գաղտնագիրը կարդալու վրա աշխատել են Կենտրոնական Հետախուզական Վարչության, Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներ և բազմաթիվ անհատներ, բայց կարողացել են կարդալ միայն երեք հատված։ Չորրորդ, այպես կոչված Կ4 հատվածը համարվում է աշխարհի ամենահայտի չվերծանված տեքստերից մեկը։ Քանդակի տեղադրման աշխատանքները սկսել են 1989 թվականին և տևել են մինչև 1990 թվականի նոյեմբերը։ Քանի որ Սանբորնը գաղտնագրության բավարար գիտելիքներ չի ունեցել, նա դիմել է Էդ Շեյդթուին, որը վերջերս էր թողել Լենգլիի գաղտնագրության կենտրոնի ղեկավարի պաշտոնը։ Քանդակի ավարտին չսպասելով` որոշ մարդիկ փորձել են մուտք գործել քանդակագործի արվեստանոց և լուսանկարել Կրիպտոսը։

Հուշարձանը կազմված է քարացած փայտից, սպիտակ կվարցից, երկաթբետոնից և պղնձից։ Կրիպտոսի հիմնական մասը... Ավելին