Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 13, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

«Վարդանանք», հայ անվանի գրող Դերենիկ Դեմիրճյանի պատմավեպ: Հայ գրականության նշանավոր ստեղծագործություններից է:Այն գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Հեղինակը գրքում ներկայացնում է Հայաստանը 5-րդ դարում, հիմնականում պատմելով 451 թվականին Հայաստանում տեղի ունեցած դեպքերի մասին, երբ հայ ժողովուրդը սպարապետ Վարդան Մամիկոնյանի ղեկավարությամբ ապստամբեց և Ավարայրի դաշտում հերոսաբար կռվեց պարսիկների դեմ, որոնք, տիրելով Հայաստանին, հայ ժողովրդին ուզում էին պարտադրել իրենց հավատը:

Վեպը գրվել է Հայրենական մեծ պատերազմի տարիներին: Այդ շրջանում Հայաստանում տիրող իրավիակը կարծես-թե նույնն էր ինչ-որ 451 թվականին:

Դերենիկ Դեմիրճյանը նկարագրում է 5-րդ դարում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները,երբ պարսից Հազկերտ II թագավորի հարկահանները ծանրացրել էին Հայաստանի վիճակը,և ցանկանում էին Հայաստանում հաստատել զրադաշտականություն: շարունակել...