Կաղապար:Օրվա հոդված/Սեպտեմբերի 12, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Նիցշեն
Նիցշեն

Ֆրիդրիխ Նիցշե (գերմ.՝ Friedrich Wilhelm Nietzsche, 1844 թ. հոկտեմբերի 15, Լյուտցենին մերձ Ռյոքեն բնակավայր - 1900. օգոստոսի 25, Վայմար), գերմանացի փիլիսոփա, բանաստեղծ, կոմպոզիտոր, դասական բանասեր:

Նիցշեն 24 տարեկանում դասական բանասիրության պրոֆեսոր էր Բազելում: Ինը տարի անց ողջ կյանքում նրան ուղեկցած հիվանդության պատճառով նա թողնում է պրոֆեսուրան: Այդ ժամանակվանից նա, իբրև անհայրենիք և չճանաված հեղինակ, թափառում է Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և Շվեյցարիայում: 45 տարեկանից իրենց զգացնել են տալիս հոգեկան խանգարման նշանները: Մնացյալ կյանքը ապրում է իբրև անաշխատունակ և անմեղսունակ, գրեթե մի տասնամյակ անցկացնում է մոր և քրոջ խնամակալության ներքո, մինչև 55 տարեկանում կնքում է իր մահկանացուն: 1890 թվականից ամբողջ աշխարհով մեկ տարածվող իր փառքին նա անհաղորդ է մնում: շարունակել...