Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 9, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Կիլիկյան Հայաստանի դրոշը
Կիլիկյան Հայաստանի դրոշը

Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորութիւն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն` ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից: Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը:

Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ` Ռուբինյանների կողմից: Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը: Կիլիկիյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել խաչակիրների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում: Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»: Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում: 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության: շարունակել...