Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 28, 2012 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Կառավարման բուրգ
Կառավարման բուրգ

Կառավարում (նաև մենեջմենթ; անգլերեն management; հին ֆրանսերենից ménagement «ուղեկցելու ուղղություն տալու արվեստ»; լատիներենից «ձեռքով ուղղություն տալ»; ռուսերեն «ղեկավարել») (առավելագույն լայն իմաստով), տարբեր մակարդակների սոցիալ-տնտեսական համակարգերի և մոդելների ստեղծումը, կառավարումը, հսկումը և մաքսիմալ արդյունավետ օգտագործումը: Սոցիալ - տնտեսական համակարգերի կառավարումը, այդ թվում արտադրական, ստացել է «մենեջմենթ» անվանումը :

Մենեջմենթի հիմնական գործառույթներն են՝ պլանավորում, կազմակերպում, կառավարում, հիմնավորում, հաղորդակցում, մշակման ու որոշումների ընդունման գործընթացներ և վերահսկողություն: Այդ ֆունկցիաների փոխադարձ կապը պայմանավորված է նրանով, որ հնարավոր չէ կառավարել անկազմակերպ համակարգը այսինքն, որքանով ավելի լավ է կազմակերպված ձեռնարկությունը, այնքանով այն ավելի քիչ կարիք ունի կառավարման: «Մենեջմենթ» հասկացությունը իր մեջ ընդգրկում է նաև ձեռնարկության ղեկավարումը և տարբեր մակարդակների ղեկավարների: «Մենեջեր» հասկացությունը մոտավորապես համապատասխան է հին ռուսական «հրամայող» հասկացությանը:

շարունակել...