Կաղապար:Օրվա հոդված/Մարտի 26, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< «Օրվա հոդված» նախագիծ
Ռոբերտո Դոնադոնի
Ռոբերտո Դոնադոնի

Ռոբերտո Դոնադոնի (իտալ.՝ Roberto Donadoni, 1963 թվական, սեպտեմբերի 9, Չիզանո Բերգամասկո, Բերգամո, Լոմբարդիա, Իտալիա), իտալացի նախկին ֆուտբոլիստ, որը հանդես է եկել աջ կիսապաշտպանի դիրքում։ Կարիերան ավարտելուց հետո սկսել է իր մարզչական կարիերան։ Կովերչանո քաղաքի մարզիչների բարձրագույն դպրոցի մագիստրոս է, իսկ այդ դպրոցն ավարտել է դեռևս 2002 թվականին։ Ունի գեոդեզիստի դիպլոմ։

Ռոբերտո Դոնադոնին իր մարզական կարիերան սկսել է «Ատալանտա» ֆուտբոլային ակումբի կազմում, ինչից հետո հանդես է եկել «Միլանում»։ Վերջինիս կազմում Դոնադոնին դարձել է Իտալիայի վեցակի չեմպիոն, Չեմպիոնների Լիգայի եռակի հաղթող և Իտալիայի գավաթի խաղարկության բազմակի դափնեկիր։ Ավելի ուշ Դոնադոնին հանդես է եկել ամերիկյան «Նյու Յորք ՄետրոՍթարս» ակումբի կազմում, ինչից հետո կրկին համալրել է «Միլանի» կազմը։ Ֆուտբոլիստի կարիերան Դոնադոնին ավարտել է «Ալ-Իթիհադ» արաբական ակումբի կազմում։

Ռոբերտո Դոնադոնին հանդես է եկել Իտալիայի ազգային հավաքականում։ Հավաքականի կազմում նա դարձել է աշխարհի առաջնության արծաթե և բրոնզե մրցանակակիր և Իտալական Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար շքանշանի ասպետ։

Մարզչի պաշտոնում Դոնադոնին գլխավորել է «Լեկկո» ակումբը 2001 թվականից մինչև 2002 թվականը, «Լիվորնոն»՝ 2002 թվականից 2003 թվականը, «Ջենոան»՝ 2003-2004 թվականներին, կրկին «Լիվորնոն»՝ 2004-2006 թվականներին։ 2006 թվականից մինչև 2008 թվականը Ռոբերտո Դոնադոնին եղել է... Ավելին