Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 21, 2018 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Միկենեյան Հունաստան
Միկենեյան Հունաստան

Միկենյան քաղաքակրթություն, Միկենյան Հունաստան, եղել է անտիկ Հունաստանի Բրոնզի դարի վերջին փուլը (մ. թ. ա. 1600-1100 )։ Այն ներկայացնում է մայրցամաքային Հունաստանի առաջին զարգացած քաղաքակրթությունը` շքեղ նահանգներով, քաղաքային կազմակերպություններով, արվեստով և գրային համակարգով: Առաջացած իշխանությունների մեջ առավելապես հռչակված են եղել Պիլոսը, Տիրինը, Միդիան Պելեպոնեսում, Օրքոմենոսը, Թեբե (Հունաստան) և Աթենքը` Կենտրոնական Հունաստանում և Լոլքոսը` Թեսալիայում։ Ավելի հայտնի էր Միկենքը Արգոլդում, որի անունով է կոչվում այդ ժամանակաշրջանի մշակույթը։ Միկենյան ազդեցության ոլորտում են հայտնվում Էպիրոսը Մակեդոնիա և Էգեյան ծովի կղզիները, Փոքր Ասիայի ափը, Լևանտ և Իտալիան։ Միկենյան Հունաստանը նվաճումներ է արձանագրել ինժեներական, ճարտարապետական և ռազմական կառուցողական բնագավառներում։ Առևտուրը Միջերկրական ծովի` մեծ տարածություն ընդգրկող շրջանում էական ազդեցություն է թողել նրա տնտեսության զարգացման վրա։ Նրանց վանկային գիրը` գծային Բ-ն, հունական լեզվի առաջին գրային համակարգն է, իսկ նրանց կրոնում ներառված են մի քանի աստվածություններ, որոնք կարող ենք տեսնել Օլիմպիական Պանթեոնում։ Միկենյան Հունաստանում հասարակության մեջ գերակշռել են ռազմիկ դասը և նահանգների հիերարխիկ ցանցը` քաղաքական, հասարակական և տնտեսական համակարգերով։ Ստեղծված հասարակությունները ղեկավարվել է թագավորի կողմից, որը կոչվել է... Ավելին