Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 13, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

«Այս հրաշալի կյանքը» (անգլ.՝ It's a Wonderful Life), ռեժիսոր Ֆրենկ Կապրայի 1946 թվականին նկարահանած ամերիկյան ֆիլմ։ Սցենարի հիմքում ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի «Ամենամեծ նվերը» ստեղծագործությունն է։ Պրեմիերան կայացել է 1946 թ. դեկտեմբերի 20-ին Նյու Յորքում։

Ֆիլմի գլխավոր հերոսը Ջորջ Բեյլին է, ում մարմնավորել է այդ ժամանակների հայտնի դերասան Ջեյմս Ստյուարտը։ Ջորջը տարեմուտին ունենում է բազմաթիվ խնդիրներ՝ հայտնվելով անելանելի իրավիճակում, որի հիմնական պատճառը իր ընկերության խոշոր գումարի կորուստն է։ Նրան որպես օգնական երկիր է առաքվում մի հրեշտակ, ով օգնում է Ջորջին դուրս գալ այդ իրավիճակից։

ԱՄՆ-ում ֆիլմը արդեն երկար տարիներ ավանդաբար ցուցադրվում է հեռուստատեսությամբ Ամանորյա տոներին, (ինչպես օրինակ նախկին Խորհրդային Միության երկրներում Ճակատագրի հեգնանք, կամ բաղնիքդ անուշ ֆիլմը։

Այն համարվում է Ծննդյան Տոների դասական ու լավագույն ֆիլմերից մեկը ամբողջ աշխարհում, Ամերիկյան բոլոր ժամանակների 100 լավագույն ոգեշնչող ֆիլմերի ցանկում 1-ինն է շարունակել...