Ամենամեծ նվերը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox book.png
Ամենամեծ նվերը
Հեղինակ Ֆիլիպ Վան Դորեն Ստերն

«Ամենամեծ նվերը», ամերիկացի գրող Ֆիլիպ Վան Դորեն Ստերնի կարճ պատվածք, գրված 1943 թվականին։

Գրվածքի հիման վրա ռեժիսոր Ֆրենկ Կապրան 1946 թվականին նկարահանել է «Այս հրաշալի կյանքը» ֆիլմը։

Սյուժեն[խմբագրել]

Պատմության հերոսը Ջորջ Պրատ անունով մի մարդ է, ով դժգոհ է իր կյանքից և, ունենալով խնդիրներ, մտածում է ինքնասպան լինել։ Նա կանգնած է լինում մի կամուրջի վրա և հենց այդ պահին իրեն է մոտենում լավ հագնված, բայց տարօրիանկ մի անձնավորություն, և նրանք զրույցի են բռնվում։ Ջորջը նրան պատմում է, որ ավելի լավ կլիներ, եթե ինքը երբեք ծնված չլիներ։ Խորհրդավոր անծանոթն ասում է, որ նրա ցանկությունը կատարվել է ...

Փաստեր[խմբագրել]

  • «Ամենամեծ նվերը» պատմվածքը գրվել է 1943 թվականի նոյեմբերին։ Սակայն գրքի տպագրությունը չի հաջողվել, և Ֆիլիպ Վան Դորեն Ստերնը որոշել է դարձնել այն ուղղակի Սուրբ Ծննդյան նվեր քարտ (ընդամենը 24 էջ[1]) և 1943 թվականի դեկտեմբերին փոստով 200 պատճեններ ուղարկել է իր ընտանիքին և ընկերներին[2]։
  • Պատմությունով հետաքրքրվում է RKO կինոընկերության աշխատակից Դավիթ Հեմպստիդը, ով այն ցույց է տալիս հոլիվուդյան դերասան Քերի Գրանտի գործակալին, և RKO Pictures-ը 10 000 դոլարով 1944 թվականի ապրիլին գնում է գրվածքի էկրանավորման թույլտվությունը։ Ընկերությունը փորձում է սցենար գրել գրվածի հիմքով, սակայն գրված 3 սցենարներն էլ անհաջող են լինում և Քերի Գրանտը արդյունքում նկարահանվում է մեկ այլ Ամանորյա ֆիլմում՝ «Եպիսկոպոսի կինը».[3], իսկ 1945 թվականին Ֆրենկ Կապրայի ընկերությունը գնում է էկրանավորման իրավունքը նույնպես 10,000 դոլլարով և պատմությունը փոփոխվում է՝ հարմարացվելով որպես ֆիլմի սցենար.

Արտաքին հղումներ[խմբագրել]

կայք գրվածքի աուդիո ֆայլ բեռնելու համար(անգ.)
Ֆիլիպ Վան Դորեն Ստերն, "Մեծագույն նվերը" sendaframe.com կայքում (անգ.)

Ծանոթագրություններ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

«Այս հրաշալի կյանքը» ֆիլմ