Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 8, 2015 թ.
Արտաքին տեսք
Գիսաստղ կամ գիսավոր (Երկար մազեր՝ ծամեր անեցող, Պոչավոր. միջազգային comet բառը ծագել է հունարեն՝ κομήτης, komḗtēs - մազավոր բառից), փոքր երկնային մարմին, որը ունի մշուշոտ տեսք, սովորաբար պտտվում է Արեգակի շուջ շատ ձգված ուղեծրով։
Արեգակին մոտենալու հետ զուգընթաց գիսաստղի շուրջ առաջանում է վարս (ժամանակավոր մթնոլորտ) և որոշ դեպքերում գազից և փոշուց կազմված պոչ։ Այս երկու երևույթները առաջանում են արեգակի ճառագայթման և արեգակնային քամու գիսաստղի միջուկի հետ փոխազդեցության արդյունքում։ Գիսաստղերը մարդկությանը հայտնի են անհիշելի ժամանակներից։
Գիսաստղի աստղագիտական սիմվոլն է (☄), որը բաղկացած է փոքր սկավառակից երեք գծերով, որոնք ցույց են տալիս պոչը շարունակել...