Կաղապար:Օրվա հոդված/Հուլիսի 4, 2014 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

«Մեծ բռնապետը» (անգլ.՝ The Great Dictator), աշխարհահռչակ Չառլի Չապլինի նշանավոր ֆիլմ, նկարահանված 1940 թվականին:

Ֆիլմի կարգախոսն է` «Կատակերգություն՝ գլուխգործո՛ց»: Առաջին անգամ ցուցադրվել է 1940 թվականի հոկտեմբերի 25–ին, ԱՄՆ–ում: Ֆիլմը քաղաքական երգիծանք է Ադոլֆ Հիտլերի և ֆաշիզմի հանդեպ: «Մեծ բռնապետը» շատ լավ ընդունվեց հանդիսատեսների կողմից, և միաժամանակ քաղաքական երգիծանքի պատճառով բուռն վեճերի ալիք բարձրացրեց:

Ֆիլմի գլխավոր հերոսը (Չառլի Չապլին) ծագումով՝ հրեա, վարսահարդար է: Նա որպես շարքային ծառայում է Տոմանիայի (հորինված պետություն, երգիծանք Գերմանիայի հանդեպ) բանակում և մասնակցում Առաջին աշխարհամարտին շարունակել...