Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 28, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված

Ամերիկյան սարսափ պատմություն: Կախարդների գիշերաժողով (անգլ.՝ American Horror Story: Coven) FX հեռուստաալիքի Ամերիկյան սարսափ պատմություն սերիալի 3-րդ եթերաշրջանն է։ Այն հեռարձակվել է 2013 թվականի հոկտեմբերի 9-ից մինչև 2014-ի հունվարի 29-ը։ Այս եթերաշրջանը նկարահանվել է Նոր Օռլեանում, որը պատմում է Սալեմի կախարդների մասին, ովքեր պայքարում են գոյության համար։ Այստեղ տեղի են ունենում նաև հետադարձեր դեպի 1830-ական, 1910-ական և 1970-ականներ։

Այս եթերաշրջան են վերադարձել նախկինների հայտնի դերասաններ՝ Սառա Պոլսոնը, Ֆրենսիս Քոնրոյը, Ջեսիկա Լենգը, Էվան Փիթերսը Լիլի Ռեյբը, Տաիսսա Ֆարմիգան, Ռոբին Բերթլեթը, Ջեմի Բրյուերը, Դենիս Օ'Հարեն և Ալեքսանդրա Բրեքենրիջը։

Ինչպես նախորդ եթերաշրջանները, սա նույպես ստացավ հիմնականում դրական գնահատականներ և բարձր վարկանիշ՝ առաջին սերիան 5․54 միլիոն դիտումով։ Եթերաշրջանը առաջադրվեց Emmy մրցանակաբաշխության 17 անվանակարգում։ շարունակել...