Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 1, 2015 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
< Նախագիծ:Օրվա հոդված
Մարտ բյուզանդական և պարսկական բանակների միջև, 15-րդ դար
Մարտ բյուզանդական և պարսկական բանակների միջև, 15-րդ դար

Բյուզանդա-սասանյան պատերազմ (602-628 թթ.), վերջին և ամենաքայքայիչ պատերազմն էր Բյուզանդական կայսրության (Արևելահռոմեական կայսրություն) և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկու կայսրությունների միջև տեղի ունեցած վերջին պատերազմը տևել էր մոտ 20 տարի և ավարտվել 591 թվականին, երբ բյուզանդական կայսր Մորիկը օգնեց Խոսրով II Սասանյանին գահ բարձրանալ։ 602 թվականին Մորիկը սպանվեց ապագա կայսր Փոկասի կողմից հեղաշրջման արդյունքում։ Խոսրովը, պատճառաբանելով իր դաշնակցի սպանությունը, պատերազմ հայտարարեց Բյուզանդական կայսրությանը։ Պատերազմը շարունակվեց շուրջ 3 տասնամյակ և ընդգրկեց գրեթե ողջ Մերձավոր Արևելքը. ռազմական գործողությունները տեղի էին ունենում Փոքր Ասիայում, Եգիպտոսում Լևանտում, Միջագետքում, Կովկասում, Հայկական լեռնաշխարհում և նույնիսկ Կոստանդնուպոլսի պատերի մերձակայքում շարունակել...