Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 31, 2012 թ.
«Քրիստոսի չարչարանքները» (անգլ.՝ The Passion of the Christ) 2004 թվականին նկարահանված ֆիլմ է, որի ռեժիսորը Մել Գիբսոնն է, իսկ գլխավոր դերակատարը՝ Ջեյմս Կեվիզելը։ Ֆիլմի յուրահատկությունն այն է, որ նկարահանված է արամեերեն, եբրայերեն և լատիներեն լեզուներով։
Ֆիլմը նկարագրում է Հիսուս Քրիստոսի չարչարանքները և այն իրադարձությունները, որոնք տեղի են ունեցել նրա երկրային կյանքի վերջին տասներկու ժամերի ընթացքում՝ սկսած ձիթենու այգում նրա աղոթքից, մինչև խաչելությունը։ Ֆիլմն առաջացրել է բազմաթիվ հակասություններ, հիմնականում հրեական համայնքների շրջանում, որոնք անվանել էին այն անտիսեմիտական (չնայած այն հիմնված է Ավետարանների բովանդակության վրա)։ Այն քննադատվել է նաև ծայրահեղ դաժանության տեսարաների համար, որոնք ցուցադրվում են ամբողջ ֆիլմի ընթացքում։
«Քրիստոսի չարչարանքները» ֆիլմը՝ իր թատերական ցուցադրման ընթացքում, հավաքել է ավել քան $600 միլիոն և դարձել է բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ոչ անգլալեզու ֆիլմը։ Այն առաջադրվել է երեք «Օսկարի»՝ լավագույն երաժշտության, դիմահարդարման և օպերատորական աշխատանքի համար:
Ֆիլմը սկսվում է Գեթսեմանյան այգում, երբ Քրիստոսը աղոթում է, մինչ առաքյալները քնած են։ Մինչ այդ աշակերտներից մեկը` Հուդա Իսկարիովտացին, մատնում է իր ուսուցչին երեսուն արծաթի դիմաց։ շարունակել...