Կաղապար:Օրվա հոդված/Ապրիլի 24, 2017 թ.
![1910 թվականի նորվեգական նամականիշ](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/1/1c/Norgeposthorn20ore1910.jpg/160px-Norgeposthorn20ore1910.jpg)
«Փոստային գալարափող» (նորվ.՝ Posthornfrimerker), Նորվեգիայի ֆիլատելիական ստանդարտային փոստային նամականիշների անվանում: Սրանք անդադար կերպով թողարկվել են սկսած 1872 թվականից ու մինչև այսօր էլ շարունակվում են լույս ընծայվել:
Այս փոստային նամականիշների սյուժետային գլխավոր տարրը հանդիսանում է փոստային գալարափողը` թողարկման պաշտոնական սիմվոլը: Գալարափողի ոլորանի օղակի վրա գտնվում է թագ, իսկ ներսում ներկայացված է անվանական գնի թիվը: Այս բոլոր տարրերը պարփակված են լայն ձվաձև տարածության մեջ, որի վերևի հատվածում գտնվում է երկրի ինքնանվանումը, տվյալ դեպքում`«NORGE», իսկ ներքևի մասում` անվանական գնի արժեքը տառերով գրված:
Փոստային նամականիշի ամեն մի անկյունում պատկերված է երկաթուղային անիվ` Մերկուրիի թևերով, որոնք խորհրդանշում են արագ փոստային առաքումն ու տեխնիկական առաջընթացը: Փոստային նամականիշները տպագրվել և շարունակվում են տպագրվել փոստային նամականիշային թղթերի վրա հարյուր օրինակով:
«Փոստային գալարափող» (Posthorn) եզրը համարվում է համեմատաբար գործածական անվանում այս շարքի համար: Մյուս հայտնի տարածված անվանումներից են...Ավելին⇒