Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 40, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանչեսկո Տոտտի
Ֆրանչեսկո Տոտտի

Ֆրանչեսկո Տոտտի (իտալ.՝ Francesco Totti; ծնվել է 1976 թվականի Սեպտեմբերի 27-ին Հռոմում), իտալացի ֆուտբոլիստ, Ռոմա ֆուտբոլային ակումբի հարձակվողական ոճի կիսապաշտպան, թիմի ավագ և խորհրդանիշ, իր ողջ պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում նվիրված է եղել Ռոմայի գույներին։ 2006 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն և 2000 թվականի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, ինչպես նաև 1996 թվականին Իտալիայի երտասարդական հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն։

Ֆրանչեսկոն հանդիսանում է Սերիա A-ի լավագույն 30 ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստներից մեկը և խփած գնդակներով երկրորդը, իսկ ներկայում հանդես եկող ֆուտբոլիստներից առաջինն է: Սերիա A-ում մի ակումբի կազմում խփած գնդակների քանակով հանդիսանում է բացարձակ ռեկորդակիր: Բոլոր այս նվաճումները լավագույն ցուցանիշներն են Ռոմայի ամբողջ պատմության ընթացքում։ Տոտտին առաջինն է եվրագավաթներում անցկացրած խաղերի և խփած գոլերի քանակով Ռոմայի պատմության մեջ։

Մտնում է ներկայումս ապրող աշխարհի լավագույն 125 ֆուտբոլիստների ցանկի մեջ, որը 2004 թվականի մարտին կազմել է Պելեն: Հանդիսանում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի դեսպան։ Մադամ Տյուսսոյի թանգարանում ունի սեփական մոմե արձանը ...

Շարունակել