Jump to content

Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 21, 2013 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Մտածող Արքիմեդը», իտալ. նկարիչ Դոմենիկո Ֆետտի 1620 թ. նկար
«Մտածող Արքիմեդը», իտալ. նկարիչ Դոմենիկո Ֆետտի 1620 թ. նկար

Արքիմեդես (հայերենում ընդունված է նաև անվան Արքիմեդ ձևը, Ἀρχιμήδης, մ.թ.ա. 287-մ.թ.ա. 212 թթ.), նշանավոր հույն մաթեմատիկոս, ֆիզիկոս, ճարտարագետ և մեխանիկ: Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի առաջատար գիտնականներից, թեև նրա կյանքի մանրամասներից քիչ բան է հայտնի:

Ֆիզիկայում նրա հայտնագործությունների թվում են հիդրոստատիկան, ստատիկան և լծակի սկզբունքի բացատրությունը: Նրան են վերագրում նորարական մեքենաների նախագծումը, այդ թվում պարուրակ պոմպը, որը կրում է նրա անունը: Ժամանակակից փորձերը ցույց են տվել, որ Արքիմեդեսի նախագծած մեքենաները ընդունակ են ջրից բարձրացնել հարձակվող նավերը և վառել նավերը օգտագործելով հայելիների շարքը: Ընդհանուր առմամբ Արքիմեդեսը համարվում է հին աշխարհի մեծագույն մաթեմատիկոսը և բոլոր ժամանակների մեծագույն մաթեմատիկոսներից մեկը:

Արքիմեդը ծնվել է Սիցիլիա (Սիցիլիայի հունական գաղութ) կղզու Սիրակուզա քաղաքում: Նրա հայրը Ֆիդիասն էր, ով հայտնի աստղագետ էր ու մաթեմատիկոս: Հավանաբար նա էր ազդեցություն թողել Արքիմեդեսի դեռևս մանկուց գիտական հետաքրքրությունների վրա։ Արքիմեդը կրթություն է ստացել Ալեքսանդրիայում (Եգիպտոս), որը ժամանակի մշակութային ու գիտական կենտրոնն էր: Ավարտելով ուսումն Ալեքսանդրիայում, Արքիմեդը վերադարնում է Սիրակուզա, ուր արժանանում է հայրենակիցների ուշադրությանն ու հարգանքին:

Շարունակել