Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 19, 2022 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Շաբաթվա հոդված» նախագիծ Մանվել Սեկտորի Գրիգորյան (հայտնի նաև Գեներալ Մանվել անունով, հուլիսի 14, 1956, Արշալույս, Էջմիածնի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - նոյեմբերի 19, 2020), հայ ռազմական, քաղաքական գործիչ, Արցախյան ազատամարտի մասնակից-հրամանատար, գեներալ-լեյտենանտ, Արցախի Հանրապետության Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, Արցախի հերոս։

Մանվել Գրիգորյանն ակտիվորեն մասնակցել է Արցախյան ազատամարտին։ 1989 թվականին դարձել է Էջմիածին քաղաքում ստեղծված կամավորական ջոկատի ղեկավար։ Այդ ջոկատը 1990 թվականին միավորվել է Էջմիածնի շրջանի գյուղերում ձևավորված կամավորական ջոկատներին և կոչվել Էջմիածնի կամավորական ջոկատ, որի ընդհանուր հրամանատար է նշանակվել Մանվել Գրիգորյանը։

1989 թվականի ամռանից հանդիսացել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի Հադրութի շրջանի Մելիքաշեն, Հախուլլու, Էդիլլու, Բլութան, Խրմանջուղ, Դուդուկչի, Աղբուլաղ գյուղերի ինքնապաշտպանական ջոկատների ընդհանուր հրամանատարը։ Նույն թվականին Խորհրդային Միության ներքին զորքերի կողմից 13 այլ կամավորական հայերի հետ ձերբակալվել է, բայց դեկտեմբերին կարողացել փախնել բանտարկությունից։ 1990-1993 թվականներին մասնակցել է Արցախի Հանրապետության հարավային ռազմաճակատի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, 1993-1994 թվականներին՝ Հայաստանի հարավարևելյան և Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի տարածքում ընթացող մարտական գործողություններին։

Ակտիվ մասնակցություն է ունեցել Ֆիզուլու, Ջաբրայիլի և Կուբաթլուի ռազմական գործողությանը, որը տեղի է ունեցել 1993 թվականի օգոստոսի 3-ից 31-ը։ Ռազմագործողությունը սկսվել է ըստ․․․ Ավելին