Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 11, 2020 թ.

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

< «Շաբաթվա հոդված» նախագիծ

Կորոնավիրուսային հիվանդություն 2019 (COVID-19), վարակային հիվանդություն, առաջացած SARS-CoV-2-ով, որը սերտ առնչվում է SARS վիրուսին: Այս հիվանդությունը 2019-20-ի կորոնավիրուսային համաճարակի պատճառն է: Այն հիմնականում փոխանցվում է մարդկանց միջև փոքր կաթիլների միջոցով, երբ ինֆեկցված անձիք շնչում կամ հազում են (կամ փռշտում)։ Վարակումից մինչև ախտանշանների դրսևորումն ընկած ժամանակահատվածը (ինկուբացիոն շրջան) հիմնականում 2-ից 14 օր է տևում: Ձեռքերի լվացումը, հազող կամ փռշտացող անձանցից հեռավորության պահպանումը, ինչպես նաև դեմքին դիպչելուց խուսափումը խորհուրդ է տրվում հիվանդությունը կանխարգելելու նպատակով: Հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով խորհուրդ է տրվում փռշտալուց և հազալուց փակել բերանը և քիթը ծալված արմունկով կամ կտորով (թաշկինակով), ապա ազատվել դրանից (անմիջապես նետել այն աղբամանի մեջ):

Հիվանդները կարող են քիչ ախտանշաններ ունենալ, կամ նրանց շրջանում կարող է զարգանալ տենդ, հազ և հևոց: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի և բազամաօրգանային անբավարարության: Պատվաստանյութ կամ յուրահատուկ հակավիրուսային թերապիա դեռևս գոյություն չունեն, և բուժման տարբերակներից են ախտանշանային, սատարող և փորձնական գործողությունները: Դեպքերի մահացության ցուցանիշը գնահատվել է 1-ից 3 տոկոսի միջև:

Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը և ԱՄՆ-ի Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Կենտրոնները խորհուրդ են տալիս, որ այն անձիք, ովքեր կարծում են, որ իրենք վիրուսը կրողներ են, վիրաբուժական դիմակ կրեն և բժշկական խորհուրդ փնտրեն կանչելով բժշկին, անձամբ հիվանդանոց այցելելու փոխարեն: Դիմակների կրումը խորհուրդ չի տրվում ընդհանուր հասարակության շրջանումԱՀԿ-ն հայտարարել է, որ 2019-20 կորոնավիրուսային համաճարակը Հանրային Առողջությանը սպառնացող Անհետաձգելի Միջազգային Խնդիր է (PHEIC): 2020-ի փետրվարի 19-ի դրությամբ միայն Մայրցամաքային Չինաստանն է ներառված որպես հիվանդության հայտնի շարունակական հանրային տարածում ունեցող երկիր:

Վարակված անձիք կարող են անախտանիշ լինել, կամ նրանց շրջանում կարող են զարգանալ այնպիսի ախտանշաններ, ինչպիսիք են տենդը, հազը և հևոցը: Փորլուծությունը և վերին շնչուղիների ախտանշանները (օրինակ փռշտոց, քթահոսություն, կոկորդացավ) ավելի հազվադեպ են հանդիպում: Հիվանդությունը կարող է խորանալ, հանգեցնելով թոքաբորբի, բազամաօրգանային անբավարարության և մահվան․․․Ավելին