Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 26, 2022 թ.
Արտաքին տեսք
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/6/6c/Big_Muskie_-_Side_View.jpg/145px-Big_Muskie_-_Side_View.jpg)
- ... աշխարհի ամենամեծ էքսկավատորի (նկարում) երկարությունը 148,6 մ է, իսկ քաշը մոտ 13 000 տոննա է։
- ... ըստ հայկական ավանդության Բյուրակն լեռան գագաթին է աճում կախարդական Բրաբիոն։ ծաղիկը, որը գտնողին երջանկություն է պարգևում։
- ... Կոստանդնուպոլսում առաջին եվրոպական տիպի երաժշտական դպրոցներից մեկի հիմնադիրն ու առաջին հայկական սիմֆոնիկ նվագախմբի ստեղծողը ինքնակրթությամբ է երաժշտություն սովորել։
- ... այս պատկերասրահը գտնվում է Նորվեգիայի թագուհու ախոռում:
- ... Իրանը պարծենում է տորշիի հարյուրավոր տարբեր տեսակներով` կապված տարածաշրջանային սովորույթների և տարբեր իրադարձությունների հետ։
- ... 9 տարեկանում այս աշակերտուհին եղել է լրագրող, խմբագիր և բլոգեր, իսկ 12 տարեկանում հրատարակել է 6 գիրք և դարձել դետեկտիվ սերիալի սցենարի հեղինակ։
- ... այս ամրոցը 12-րդ դարից մինչև հիմա պատկանել է ազնվականների մեկ տոհմի 33 սերնդի, և մինչև այժմ մեծ մասամբ պահպանել է սկզբնական տեսքը։