Բիգ Մասկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բիգ Մասկի էքսկավատորը, 1999 թ. լուսանկար

Բիգ Մասկի (անգլ.՝ Big Muskie), աշխարհի ամենամեծ էքսկավատորը, որը ստեղծվել է 1969 թվականին Bucyrus Erie ընկերության կողմից ԱՄՆՕհայո նահանգում գտնվող Central Ohio Coal Company ընկերությանը պատկանող հանքերի շահագործման համար[1]։ Բիգ Մասկիի քաշը կազմում է մոտ 13 000 տոննա, բարձրությունը 67,8 մ, լայնությունը 46,2 մ, երկարությունը 148,6 մ։ Շերեփի (ковш) ծավալը կազմում է 168 մ³, որտեղ կարող է հանգիստ տեղավորվել 2 ավոտոբուս։ Այն կառուցել են 2 տարում։ Էքսկավատորի արժեքը կազմել է մոտ 25 միլիոն ԱՄՆ դոլար։ Էքսկավատորը շահագործվել է 30 տարի՝ 1969 թվականից մինչև 1999 թվականը։ Այդ ընթացքում Բիգ Մասկին տեղափոխել է ավելի քան 465 միլիոն մ³ ծավալով հանքանյութ, ինչը մոտ 2 անգամ ավելին է, քան Պանամայի ջրանցքի կառուցման ժամանակ տեղափոխված հողի ծավալը, այդ աշխատանքի արդյունքում հանքերից հանվել է ավելի քան 20 000 000 տոննա ածուխ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Гиганты строительного мира. Шагающий экскаватор 4250W» (ռուսերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-27-ին։ Վերցված է 2010-06-6 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]