Կախել չի կարելի ներել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կախել չի կարելի ներել, տարածված թևավոր արտահայտություն, որն օգտագործվում է երկու փոխադարձ բացառող հնարավորությունները նկարագրելու համար, ամֆիբոլիայի հայտնի օրինակներից մեկը:

Արտահայտության իմաստն ստորակետի բացակայության մեջ է, որի տեղափոխումն արտահայտության իմաստը հակառակ է դարձնում.

  • Կախել, չի կարելի ներել (կախել):
  • Կախել չի կարելի, ներել (ներել):

Արտահայտությունը հաճախ օգտագործվում է այլ բայերով (օրինակ՝ «կառուցել չի կարելի քանդել» (ռուս.՝ «строить нельзя сносить»[1][2][3][4] և այլն):

Արտահայտության ծագում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտահայտությունը վերագրվել է ռուսական տարբեր ցարերի՝ սկսած Պետրոս I-ից, չնայած այն հայտնվել է բավականին ուշ և, հավանաբար, ծագել է արևմտյան աղբյուրներից: Այսպիսով, «Ներել չի կարելի: Աքսորել Սիբիր:» (ռուս.՝ «Помиловать нельзя. Сослать в Сибирь», անգլ.՝ «Pardon impossible. To be sent to Siberia) բանաձևը մեջբերվել է ամերիկացի լրագրող Ռ. Ռիփլիի (անգլ.՝ Robert Ripley) «Ուզում եք՝ հավատացեք, ուզում եք՝ ոչ» թերթի սյունակում: Իբր Ալեքսանդր III-ն այդպես է պատասխանել ներման մասին խնդրանքին, բայց կայսրուհի Մարիա Ֆեոդորովնան փոխել է տեղափոխել է կետը[5][6]:

Վերագրվում է նաև Կառլոս V կայսրին (1500-1558) «Perdón(,) imposible(,) que cumpla su condena» ձևով[7][8] (բառացի՝ «Ներել(,) անհնար է(,) ի կատար ածել նրա դատավճիռը»):

Հայտնի է նաև ավելի վաղ ստեղծված հետևյալ լեգենդը. Անգլիայի թագուհի Իզաբելլան իր ամուսնու՝ 1327 թվականին սպանված Էդուարդ II-ի բանտապահին ուղղված նամակում գրել է. «Edvardum occidere nolite(,) timere(,) bonum est» (լատիներենից հավանական թարգմանությունը՝ «Էդուարդին սպանել չհամարձակվեք ցուցաբերել վախկոտություն»)[9]:

ԽՍՀՄ-ում արտահայտությունն առավել լայն ճանաչում է ստացել Լիա Գերասկինայի «Չսովորած դասերի երկրում» պատմվածքի հրատարակումից և դրա հիման վրա նկարահանված «Չսովորած դասերի երկրում» մուլտֆիլմի թողարկումից (ռեժիսոր՝ Յուրի Պրիտկով, 1969) հետո, որտեղ գլխավոր հերոսի կյանքը կախված է նրանից, թե ինչպես կդնի կետադրական նշանները տվյալ նախադասության մեջ:

Կետադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստորակետը ցույց է տալիս նախադասության բաղադրիչների հակադրումը.

  • «Կախել, չի կարելի ներել:»
  • «Կախել չի կարելի, ներել:»

Միջակետն օգտագործվում է պատճառի բացահայտման համար («որովհետև» իմաստով).

  • «Կախել. չի կարելի ներել:»
  • «Կախել. չի կարելի ներել:»

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Строить нельзя, сносить? // Экономика и жизнь Сибирь»։ Արխիվացված է օրիգինալից 2007-09-02-ին։ Վերցված է 2020-06-02 
  2. Сносить нельзя строить //АиФ
  3. Снести нельзя облагородить //Фонтанка.ру
  4. Уйти нельзя остаться //Известия.ру
  5. Titelman G. Random Hous Dictionary of Popular Proverbs… — New York, 1996, с. 23;
  6. Фоли Дж. Энциклопедия знаков и символов. — М., 1997, с. 9.
  7. Pablo Martín Sánchez. Signos de puntuación. Centro Virtual Cervantes © Instituto Cervantes 29 de septiembre de 2011.
  8. José Antonio Millán, Perdón imposible. Guía para una puntuación más rica y consciente. Barcelona, RBA, 2005.
  9. Михельсон М. И. Русская мысль и речь. — М., 1994, т. 1, с. 724.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]