Կալկարա (մալթ.՝ Il-Kalkara), գյուղ Մալթայի Հանրապետությունում՝ Մալթա կղզու հարավարևելյան շրջանում։ Բնակչության թվաքանակը 2014 թվականիմարտի 31-ի տվյալներով եղել է 3.014[2]: Ուսումնասիրողների կարծիքով բնակավայրի անվանումն առաջացել է լատիներենCalce՝ «կրաքար» բառից. ենթադրվում է, որ դեռևս Հին Հռոմի տիրապետության ժամանակներում այստեղ կրաքարի հանքավայր է գոյություն ունեցել[3]։