Տարածված է գրեթե բոլոր մարզերում։ Աճում է չոր, քարքարոտ, կավոտ, խճոտ լանջերին, ավազուտներում, մարգագետիններում և այլն։ Ցողունը կանգուն է, բարձրությունը՝ մինչև 100 սմ։ Տերևները հերթադիր են, գծաձև։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները՝ դեղին։ Ծաղկում է ապրիլ-հուլիսին։ Պտուղը փուփուլավոր սերմիկ է։ Պարունակում է կաուչուկ, խեժ, օսլա և այլն։ Որոշ տեսակներ ուտելի են։ Մեղրատու է։
Հայտնի է մոտ 110[1] (այլ տվյալներով՝ 170), Հայաստանում՝ 16 տեսակ՝ խինձ հայկական (Տ. armeniaca), խինձ լայնատերև (Տ. latifolia), խինձ խոշորափուփուլ (Տ. papposa), խինձ մանրածաղիկ (Տ. parviflora), խինձ Գորովանի (Տ. gorovanica) և այլն։
↑«Species in Scorzonera». The Plant List (2010). Version 1. Published on the Internet (անգլերեն). Royal Botanic Gardens, Kew and Missouri Botanical Garden. 2010. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 20–ին-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված էՀայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 161)։