Կազիս Բրադունաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կազիս Բրադունաս
Kazys Bradūnas 2017 stamp of Lithuania.jpg
Ծնվել էփետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2]
ԾննդավայրVilkaviškis District Municipality, Լիտվա
Վախճանվել էփետրվարի 9, 2009(2009-02-09)[3][2][4] (91 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվա
ԳերեզմանAntakalnis Cemetery
Մասնագիտությունբանաստեղծ, լրագրող և գրող
Լեզուլիտվերեն[1]
ՔաղաքացիությունFlag of Lithuania.svg Լիտվա[5]
ԿրթությունՎիլնյուսի համալսարան
Ուշագրավ աշխատանքներ«Վիլնյուսի զանգերը» („Vilniaus varpai“, 1943)
ՊարգևներԼիտվայի ազգային մրցանակ
Kazys Bradūnas Վիքիպահեստում

Կազիս Բրադունաս (լիտ.՝ Kazys Bradūnas, փետրվարի 11, 1917(1917-02-11)[1][2], Vilkaviškis District Municipality, Լիտվա - փետրվարի 9, 2009(2009-02-09)[3][2][4], Վիլնյուս, Լիտվա), լիտվացի բանաստեղծ, մշակութային գործիչ, խմբագիր։ Մշակույթի ու արվեստի բնագավառում պետական մրցանակի դափնեկիր (1992

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիս Կրադունասը ծնվել է 1917 թվականի փետրվարի 11-ին Վիլկավիշկիսի շրջանի Կիրշայ գյուղում։ Ավարտել է գիմնազիա Վիլկավիշկիսում։ Լիտվերեն ու լիտվական գրականություն է ուսումնասիրել նախ Կաունասում՝ Վիտովտուս Մեծի համալսարանում (1937 թվականից), ապա Վիլնյուսի համալսարանում։ 1944 թվականին հեռացել է Լիտվայից։ Ապրել է նախ Գերմանիայում, իսկ 1949 թվականին տեղափոխվել է ԱՄՆ և բնակվել Բալտիմորում ու Չիկագոյում։

Որոշ ժամանակ իր ապրուստը հոգացել է ֆիզիկական աշխատանք կատարելով։ Որոշ ժամանակ անց սկսել է խմբագրել լիտվացի գաղթականնների «Լիտերատուրոս լանկայ» (լիտ.՝ „Literatūros lankai“), «Այդայ» (լիտ.՝ „Aidai“), «Դրաուգաս» (լիտ.՝ „Draugas“) լրագրերի մշակութային հավելվածները։ Դարձել է լիտվական գաղթականության մշակույթի ակտիվ գործիչներից մեկը, կազմել է ու խմբագրել գրքեր ու անթոլոգիաներ։

Խմբագրել է Վիտաուտաս Մաչերնիսի «Պոեզիա» (լիտ.՝ „Poezija“, 1960) գիրքը, «Լիտվական գրականությունն օտարության մեջ, 1945-1967» (1968) քննադատական հոդվածների ժողովածուն։ Խմբագրել է «Հող» („Žemė“, Լոս Անջելես, 1951, երկրորդ հրատարակությունը՝ 1991) և „Lietuvių poezija išeivijoje, 1945–1971“ (1971) բանաստեղծական անթոլոգիաները։ Եղել է «Լիտվական գաղթականության գրականությունը, 1940—1990» („Lietuvių egzodo literatūra, 1940–1990“, 1992) գրքի կազմողներից ու խմբագիրներից մեկը։

1994 թվականին դարձել է Լիտվայի գրողների միության անդամ։ 1995 թվականին կնոջ՝ Կազիմերա Բրադունենայի հետ վերադարձել է Լիտվա ու բնակվել Վիլնյուսում։

Մահացել է 2009 թվականի փետրվարի 9-ին Վիլնյուսում և թաղված է Անտակալնիսի գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազիս Բրադունասն սկսել է բանաստեղծություններ գրել դեռ գիմնազիայում սովորելու տարիներին։ Համալսարանում սովորելու տարիներին բանաստեղծությունները տպագրել է «Ժիդինիս» („Židinys“) և «Նաույոյի Ռոմուվա» („Naujoji Romuva“) ամսագրերում։ Առաջին գիրքը՝ «Վիլնյուսի զանգերը» („Vilniaus varpai“), լույս է տեսել 1943 թվականին։

Պարգևներ ու կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ազգային մրցանակ մշակույթի ու արվեստի բնագավառում (1992)
  • Լիտվայի մեծ իշխան Գյադիմինասի շքանշանի սպայական խաչ (1994)
  • «Պոեզիայի գարնան» մրցանակի դափնեկիր (2002)

Գրքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vilniaus varpai. 1943
  • Pėdos arimuos։ eilėraščiai. Kaunas։ Sakalas, 1944
  • Svetimoji duona։ eilėraščiai. Miunchenas։ Aidai, 1945
  • Vilniaus varpai։ sonetai. Tübingen։ Patria, 1947
  • Maras։ poema. Miunchenas, 1947
  • Apeigos։ eilėraščiai. Miunchenas։ Sodyba, 1948
  • Devynios baladės. Chicago։ Lietuviškos knygos klubas, 1955
  • Morenų ugnys։ eilėraščiai. Toronto (Ont.)։ Literatūros lankai, 1958
  • Sidabrinės kamanos. Chicago (Ill.)։ Lietuviškos knygos klubas, 1964
  • Sonatos ir fugos։ susitikimai su Čiurlioniu. Čikaga։ M. Morkūnas, 1967
  • Donelaičio kapas։ eilėraščiai. Čikaga։ M. Morkūnas, 1970
  • Pokalbiai su karalium։ anno domini 1323—1973. Čikaga։ M. Morkūnas, 1973
  • Alkana kelionė։ eilėraščiai. Čikaga i.e. Southfield (Mich.)։ Ateitis, 1976
  • Užeigoje prie Vilniaus vieškelio։ poezija. Southfield (Mich.)։ Ateitis, 1981
  • Prierašai։ eilėraščiai. Chicago (Ill.)։ Lietuviškos knygos klubas, 1983
  • Dux Magnus։ Dariaus Lapinsko trijų veiksmų opera / libretas. Chicago (Ill.)։ Lietuviškos knygos klubas, 1984
  • Krikšto vanduo Joninių naktį։ eilėraščiai. — Chicago (Ill.)։ Lietuviškos knygos klubas, 1987
  • Įaugom Nemuno upyne։ rinktinė. Vilnius։ Vyturys, 1990
  • Prie vieno stalo։ poezijos rinktinė. Vilnius։ Vaga, 1990
  • Duona ir druska։ poezija. Vilnius։ Vaga, 1992
  • Lietuviškoji trilogija. Vilnius։ Vyturys, 1994
  • Iš grumsto ir iš dvasios. Kaunas։ Šviesa, 1994
  • Apie žemę ir dangų։ eilėraščiai. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 1997
  • Sutelktinė։ eilėraščiai. Vilnius։ Aidai, 2001
  • Paberti grūdai։ eilėraščių šimtinė. Vilnius։ Lietuvos rašytojų sąjungos leidykla, 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]