Կազակական փառքի բլուր (հուշահամալիր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Կազակական փառքի բլուր» հուշահամալիր
Քարտեզ
Քարտեզ
Տեսակտեսարժան վայր
Ստեղծում2008
Երկիր Ռուսաստան
ԲնակավայրՎոլգոդոնսկ
Շինության ձևՀուշահամալիր
Ներկա վիճակԿանգուն

«Կազակական փառքի բլուր» հուշահամալիր (ռուս.՝ Мемориальный комплекс «Курган казачьей славы»), քանդակագործական հորինվածք Ռուսաստանի Ռոստովի մարզի Վոլգոդոնսկ քաղաքում։

Պատմություն և նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշահամալիրը բացվել է 2008 թվականի նոյեմբերի 4-ին։ Այն գտնվում է Վոլգոդոնսկի մուտքի մոտ` Սուխո-Սոլենովյան ծոցի աջ դարափին։ Համալիրը գտնվում է ծոցի առափին, որը բաժանում է հին և նոր քաղաքը։ Համալիրի հեղինակներն են գրող Վլադիմիր Կարպենկոն և քանդակագործ, Ռուսաստանի նկարիչների միության անդամ Եգոր Դերդիյաշչենկոն։

Հուշահամալիրի կենտրոնական տեղը հատկացվել է գեներալ, Կովկասյան պատերազմի հերոս Յակով Բակլանովի հուշարձանին։ 8 տարեկան հասակում Յակովը հոր գնդի հետ մեկնեց Բեսարաբիա։ Սա դարձավ Ռուսական կայսրության ապագա հերոսի արշավային կյանքի սկիզբը։ Բակլանովն իր կյանքի ավելի քան 30 տարիներն անցկացրել է արշավանքներում։

Կազակական զորքերի առասպելական գեներալ Յակով Բակլանովը ազգային հերոս է, որը խիզախության և արիության համար պարգևատրվել է ոսկե զենքով և արժանացել Սուրբ Աննա մարտական շքանշանի ասպետի կոչման։

Ճարտարապետաքանդակագործական հորինվածքը 10 մետր բարձրությամբ լցնովի բլուր է, որը բաժանված է երկու հավասար մասի, ասես, կիսված է կազակական թրի հզոր հարվածով։ Հենց այդպիսի հարվածը կոչվում է «բակլանովյան»` ի պատիվ կովկասյան պատերազմի անվանի հերոս, ատաման Յակով Բակլանիովի, որը թշնամուն կիսել էր գլխից մինչև թամբ։ Թուրքերը նրան կոչում էին Բաթման-Քըլըչ (կեսփութանոց սրով հսկա), իսկ կովկասցիները` Բաքլյու։

Կիսված բլուրը խորհրդանշում է նաև կազակության պառակտումը «կարմիրների» և «սպիտակների»։

Քանդակագործական հորինվածքի հետևում վեր է խոյանում հինգմետրանոց բլուրը, որը պատրաստված է բետոնից, որի կտրվածքի վրա կարելի է տեսնել Դոնի կազակության ամբողջ պատմությունը։ Պատմության յուրաքանչյուր փուլը պատկերված է ուռուցիկորեն։

Բետոնե սալիկի վրա պատկերված են դոնցի հինգ հայտնի ատամանների (Սարի-Ազմանի, Երմակի, Պլատովի, Բուլավինի և Դենիսովի) խորաքանդակները։ Սալիկի վրա փորագրված են նաև այն ցեղերի անունները, որոնք տարբեր ժամանակներում ապրել են Դոնում։ Դրանք են սկյութները, սարմատները, հոները, ալանները և այլն։ Թվարկված են նաև պատմական տարեթվեր, թագավորների և պատմաբանների արտահայտություններ, տաճարների ոչնչացման պատկերներ։

Բլրի և Բակլանովի հուշարձանի միջև, ասես պատահաբար, «գցված են» գլխարկ ու կազակական թամբ, որի վրա հավերժացվել է դոնցի հանրահայտ գրող Միխայիլ Շոլոխովի «Խաղաղ Դոն» լեգենդար վեպից մի մեջբերում[1]։

Բացի այդ, քանդակագործական հորինվածքը ներառում է առանձին կանգնած երեք մակարդակով շենքը (հիմքում` 120x120 մետր), որտեղ տեղակայվելու են պատկերասրահը, Դոնի կազակության թանգարանը և Զանգ Արքան, որը երեք անգամ գերազանցում է Կրեմլի իր անվանակցին[2][3][4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Курган казачьей славы в Волгодонске - самая необходимая и подробная информация о достопримечательности: фото места, описание, контакты – адрес, телефон, официальный сайт» (ռուսերեն). www.rutraveller.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 29-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  2. «Курган Казачьей Славы хотят возвести в Волгодонске». Кавказский Узел. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  3. «Достопримечательность Мемориальный комплекс «Курган казачьей славы» в Волгодонске по адресу Весенняя». localway.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  4. «В Волгодонске открыт казачий мемориальный комплекс». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.