Ծեր հրեան տղայի հետ (նկար, Պիկասո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ծեր հրեան տղայի հետ
տեսակգեղանկար
նկարիչՊաբլո Պիկասո
տարի1903
նյություղաներկ և կտավ
գտնվում էՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան
հավաքածուՊուշկինի անվան Կերպարվեստի թանգարան

«Ծեր հրեան տղայի հետ» («Կույր մուրացկանը տղայի հետ»), իսպանացի նկարիչ և քանդակագործ Պաբլո Պիկասոյի կտավը, որը նկարել է 1903 թվականին Բարսելոնայում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարը հայտնի «երկնագույն» ժամանակաշրջանի ամենանշանակալի կտավներից մեկն է։ Այն նկարվել է 1903 թվականին Բարսելոնայում։ Որոշ ժամանակ անց Պիկասոն տեղափոխվել է Փարիզ, որտեղ այս ստեղծագործությունը գնել է մոսկովյան վաճառական և հավաքորդ Սերգեյ Շչուկինը։ 1918 թվականին նրա հավաքածուն ազգայնացվել է, և արդյունքում նկարը հայտնվել է Մոսկվայում՝ Պուշկինի անվան կերպարվեստի պետական թանգարանում։

Այժմ նկարը ցուցադրվում է 19-20-րդ դարերի Եվրոպայի և Ամերիկայի արվեստի պատկերասրահում:

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարի սյուժեն պարզ ու հասարակ է: Գեղարվեստական արտահայտչամիջոցները ևս կոնկրետ և նվազագույն են։ Ծերունին ու տղան ցնցոտիներով են, փաթաթված են հին ծածկոցով: Պատռված անդրավարտիքի տակից երևում են մուրացիկի չափազանց նիհար ոտքերը։ Անխնամ մորուքը, հին շարֆով կապած մազերը, փոս ընկած այտերը՝ այս ամենը վկայում են աղքատության և երկար ժամանակ թերսնուցման մասին։ Տղան խնձոր է ուտում՝ հավանաբար, օրվա միակ ողորմությունը:

Աշխարհի ողջ դառնությունն ու անարդարությունն արտահայտված են այս կտավում: Հստակ գծերը հիշեցնում են քանդակագործական պատկեր։ Մանրամասների բացակայությունը միայն ընդգծում է դա: Կապույտ ֆոնի վրա առանձնանում են միայն հերոսների դեմքերը և ծերունու ոտքերը: Ոչ մի լրացուցիչ մանրամասնություն չի շեղում այս արտահայտիչ խմբից:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուգ կապույտ ֆոնի վրա պատկերված են աղքատները՝ ծերունին և տղան, որոնք մարմնավորում են երկու անօգնական, անպաշտպան տարիքները՝ մանկությունն ու ծերությունը։ Պիկասոն պատկերել է հյուծված կույր ծերունուն։ Նրան սեղմված տղան նույնպես կույր է թվում, քանի որ աչքերն անշարժ ու անկենդան տեսք ունեն: Նրանք լռում են, բայց մտովի խոսում են միմյանց հետ։ Չնայած ծերունին կույր է, նրա ներքին հայացքը թափանցում է իրերի և իրադարձությունների բուն էության մեջ։ Նա տեսնում է իրենց իրավիճակի ողջ սարսափը:

Տղան ծերունու մեջ միակ աջակցությունն ու հույսն է զգում։ Այս աշխարհում նրանք միայն երկուսով են, ոչ ոքի պետք չեն, և միայն փոխադարձ սերն է օգնում նրանց գոյատևել։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Издательство «Красная Площадь», М., 2010

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]