Ծավալի չափման միավորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
6 տարբեր ծավալով տարաներ՝ Պոմպեյի քաղաքային հաստատության կշիռների և միջոցների վերահսկման համար

Ծավալի չափման միավորներ, պինդ, հեղուկ և հատիկային նյութերի զբաղեցրած տարածության չափման միավորներ։ ՄՀ-ում ծավալը չափվում է խորանարդ մետրերով (մ³)։ Օգտագործվում են նաև բազմապատիկ նախածանցներ, որոնք մեծացնում կամ փոքրացնում են ստանդարտ մեծության չափերը։

Հեղուկների, գազերի ոչ համակարգային ծավալի միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լիտր՝ գազային և հեղուկ նյութերի արտահամակարգային ծավալի միավոր։ Թույլատրվում է օգտագործման ՄՀ համակարգի միավորների հետ մեկտեղ։ Հավասար է 1 դեցիմետր քառակուսուն (10-3մ3)[1][2][3]։ Օգտագործվում է նաև միլիլիտրը (1մլ=10-3լ=1սմ3
  • Աամ՝ Հոլանդիայում, Բելգիայում և Բալթյան երկրներում հին չափման միավոր, որը հիմնականում օգտագործվում էր գինու և ալկոհոլի ծավալը չափելու համար (140-220 լիտր)։
  • Անկեր՝ գինու, կոնյակի և յուղի համար տարբեր երկրներում օգտագործվող հին չափման միավոր։
  • Կա՝ ծավալի չափման բաբելոնյան միավոր (0,84 լ կամ 0,42 լ)։
  • Արբատա։
  • Վիլենյան տակառ՝ Լիտվական մեծ իշխանության չափման միավոր։
  • Շոպպեն՝ Հարավային Գերմանիայում, այնուհետև մի շարք այլ գերմանական, շվեյցարական և ֆրանսիական շրջաններում հեղուկների (այդ թվում՝ խմիչքների) չափման միավոր:

Տարբեր միավորների կապի աղյուսակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծավալ
Չափման միավոր Խորանարդ մետր Լիտր Տարբերություն Օգտագործում
1 խորանարդ մետր = 1 = 1000 ՄՀ հիմնական միավոր
1 բարել = 0.158 987 294 928 = 158.987294928 = 42 US գալլոն= 9,702 խորանարդ դյույմ վառելիքների համար
1 խորանարդ ֆուտ (ոտնաչափ) = 0.028 316 846 592 = 28.316864592 = 1,728 խորոնորդ դյույմ
1 խորանարդ դեցիմետր = 0.001 = 1
1 լիտր = 0.001 = 1
1 գալլոն (US) = 0.003 785 411 784 = 3.785411784 = 8 պինտա (US) = 231 խորոնորդ դյույմ
1 պինտա (US) = 0.000 473 176 473 = 0.473176473
1 խորանարդ դյույմ = 0.000 016 387 064 = 0.016387064
1 խորանարդ սանտիմետր = 0.000 001 = 0.001

Չափերի անգլիական համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարել, անգլիական միավորների համակարգ(ԱՄՀ), նավթի ծավալի չափման միավոր (= 158,983 լ)։
  • Գալլոն, ԱՄՀ միավոր, հեղուկների չափման միավոր(≈ 4 լ), չափը կախված է երկրից և գալլոնի տեսակից[4]։
  • Պինտա, ԱՄՀ միավոր(=1/8 գալլոն,կամ≈ 1/2լ)
  • Կվարտա, ԱՄՀ միավոր,(1/4 գալլոն, ≈1լ)
  • Խորոնարդ դյույմ( մատնաչափ), ԱՄՀ միավոր,( 1,64·10−5մ³)
  • Խորոնորդ ֆուտ(ոտնաչափ)[5]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]