Ծառակործան կլորատերև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծառակործան կլորատերև
Ծառակործան կլորատերև
Ծառակործան կլորատերև
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Իլենածաղկավորներ (Celastrales)
Ընտանիք Իլենազգիներ (Celastraceae)
Ցեղ Ծառակործան (Celastrus)
Տեսակ Ծառակործան կլորատերև (C. orbiculatus)
Միջազգային անվանում
Celastrus orbiculatus

Ծառակործան կլորատերև (լատին․՝  C. orbiculata Thunb.), իլենազգիների ընտանիք, ծառակործան ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ լիանա է, որը հասնում է մինչև 12 մ բարձրության։ Ճյուղերը ունեն համատարած, սպիտակ միջուկ։ Ընձյուղները կանաչ են, ավելի ուշ՝ նարնջակարմրավուն, գորշադարչնագույն, կապտավուն խավով և առատ ոսպնյակներով, գլանաձև, թեթևակի ակոսավոր։ Բողբոջները մանր են, բութ կոնաձև, մախաթանման թեփուկներով, որոնց արտաքին զույգն ուղիղ է կամ վերածվել է կեռ փշերի։ Տերևները կոթունավոր են, կլորաէլիպսաձև, հակառակ ձվաձև կամ կլորավուն, 2-10 սմ երկարությամբ, 1,8-7 սմ լայնությամբ, միանգամից սրվող, գագաթում երբեմն երկար սրացումով, աղեղնասղոցաեզր (բացի հիմքից), ամուր, մերկ, ներքևի կողմից կապտավուն, անփայլ, երկու կողմից էլ լավ արտահայտված, սպիտակավուն ջղերով։ Տերևակիցները գորշավուն են, թարթիչաեզր, շուտ թափվող։ Ծաղկաբույլերը ծոցային վահանիկներ են, կարճ կոթունավոր, կազմված 2-7, հազվադեպ՝ 1 ծաղկից։ Ծաղիկները կանաչավուն են, թեփուկանման ծաղկակիցներով։ Տուփիկը համարյա գնդաձև է՝ 0,4—0,6 սմ տրամագծով, թեթևակի սեղմված, վառ դեղին կամ նարնջադեղին։ Սերմերը սեղմված ձվաձև են, գորշավուն, կետափոսիկավոր, նարնջագույն սերմնապատով։ Ծաղկում է հունիս- հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբերին։ Տարածված է Հեռավոր Արևելքում, հարավային Սախալինում, ճապոնիայում, Չինաստանում։ Աճում է ավազագլաքարային նստվածքներում, ժայռուտներում և քարքարոտ լանջերում, գետահովիտներում։ Մեր հանրապետությունում մշակվում է Երևանում, Վանաձորում և Իջևանի դենդրարիում։ Ամենուրեք աչքի է ընկնում լավ աճով և բարձր դիմացկունությամբ։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Էկոլոգիական խումբը' IX: Մշակության հավանական շրջանները' 3, 7—11, 1 7-28, 31 -32[1]:

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հեռավոր Արևելքում, Հարավային Սախալինում, ճապոնիայում, Չինաստանում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեղեցիկ, շատ դիմացկուն լիանա է, որը մեծ նշանակություն ունի ուղղաձիգ կանաչապատման համար՝ գեղեցիկ տերևների ու վառ պտուղների շնորհիվ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. հատոր 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 187։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծառակործան կլորատերև» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ծառակործան կլորատերև» հոդվածին։