Jump to content

Ծաղիկների գիրք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծաղիկների գիրք
տեսակնկարների շարք
ուղղությունՊրեռաֆայելիտներ
Ծանոթագրություններ
 The Flower Book by Edward Burne-Jones Վիքիպահեստում
Wake Dearest

Ծաղիկների գիրք անգլիացի նկարիչ Էդվարդ Բյորն-Ջոնսի 38 շրջանաձև նկարչական ստեղծագործություններից բաղկացած շարք, հեղինակն այն վրձնել է 1882-1898 թվականներին։ Նկարներում ինքնին պատկերված չեն ծաղիկներ, բայց դրանք ոգեշնչված են ծաղիկների անուններով, ինքը՝ նկարիչն իր ստեղծագործությունն անվանել է «ծաղիկների անվանումների վերաբերյալ պատկերազարդումների շարք», նկարչի կնոջ՝ Ջորջիանի խոսքերով նկարներում ոչ մի ծաղիկ պատկերված չէ[1]։ Այդ ջրանկարչական աշխատանքները պատվերով չեն ստեղծվել, այլ ստեղծվել են սեփական հաճույքի համար[1][2]։ 1905 թվականին Ջորջիանա Բյորն-Ջոնսը սահմանափակ տպաքանակով հրատարակել է «Ծաղիկների գիրքը»։

Տեղեկատվություն աշխատանքի մասին

[խմբագրել | խմբագրել կոդը]
Witches' Tree
Love in a Tangle

Նկարները նկարվել են ջրաներկով, գուաշով և ոսկեզօծվել, պատկերների թեման հիմնականում Ռոտտինգդին գյուղի բնապատկերն է, որտեղ գտնվել է նկարչի ամառանոցը, պատկերներում կան նաև թեմաներ գրական ստեղծագործությունների սյուժեներից, Արթուրյան լեգենդներից և Աստվածաշնչից[2]։ Էդվարդ Բյորն-Ջոնսը ծաղիկների անվանումները հավաքել է տարբեր աղբյուրներից, դրանց մեծ մասի անվանումները նա իմացել է տիկին Էլեանոր Լեյտոն Ուորենից[3], նրան ուղղված նամակում նկարիչը խնդրում է ծաղիկների մասին ինչքան հնարավոր է շատ ինֆորմացիա հայտնել, քանի որ ցանկացել է, որ նկարն ու անվանումը միասնական լինեին, իսկ ծաղիկների բազմաթիվ անուններից շատ դժվար է ընտրել այն միակ անվանումը, որը հատուկ կլիներ նկարին[4][5]։

Նկարչի մահից հետո ջրանկարչական նկարները մնացել են նրա կնոջ՝ Ջորջիաննայի մոտ, և 1905 թվականին նա հրապարակել է այն 300 տպաքանակով։ Տպագրությունից հետո նկարների կրկնօրինակների վրա ձեռքով ջրաներկով նկարել են։ Կրկնօրինակները վաճառվել են ինչպես գրքի տեսքով, այնպես էլ տուփերով՝ առանձին պատկերազարդ էջերով[2][6]։

«Ծաղիկների գրքի» աշխատանքների ֆաքսիմիլեն գտնվում է Բիրմինգեմի և Դելավերայի գեղարվեստական թանգարանների հավաքածուներում[7][8]։ 1994 թվականին Taschen հրատարակչությունը հրապարակել է «Ծաղիկների գիրքը»՝ օգտագործելով տպագրության ժամանակակից մեթոդներ։

1909 թվականին Բրիտանական թանգարանը Ջորջիանա Բյորն-Ջոնսից ձեռք է բերել ջրանկարների բնօրինակների ալբոմը[9][10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Leicester Galleries». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 Wildman (1998), pp. 285-86
  3. Burne-Jones (1906), p. 118
  4. Burne-Jones (1906), p. 119
  5. Burne-Jones (1906), p. 120
  6. Art Knowledge News Արխիվացված 2012-09-23 Wayback Machine The Delaware Art Museum Features Edward Burne-Jones «Flower Book Illustrations»
  7. Rose of Heaven Արխիվացված 2016-06-18 Wayback Machine, all 38 images can be viewed in a small format by searching the site for «Burne-Jones» and «Flower Book». Retrieved 1 February 2012.
  8. Delaware Art Museum Արխիվացված 2012-02-14 Wayback Machine A SECRET BOOK OF DESIGNS: THE BURNE-JONES FLOWER BOOK. Retrieved 1 February 2012.
  9. Gere (1994), p. 98
  10. Edward Burne-Jones, Love in a tangle, a watercolour Արխիվացված 2013-06-21 Wayback Machine, British Museum. Retrieved 1 February 2012.