Խրիստոս Սարձետակիս
Խրիստոս Սարձետակիս | |
Կուսակցություն՝ | անկախ քաղաքական գործիչ |
---|---|
Կրթություն՝ | Սալոնիկի համալսարան |
Մասնագիտություն՝ | նախագահ, փաստաբան և դատավոր |
Ծննդյան օր | ապրիլի 6, 1929[1] |
Ծննդավայր | Նեապոլիս (Սալոնիկ) |
Վախճանի օր | փետրվարի 3, 2022[2] (92 տարեկան) |
Վախճանի վայր | Աթենք, Հունաստան |
Թաղված | Աթենքի առաջին գերեզմանատուն[3] |
Քաղաքացիություն | Հունաստան |
Կայք՝ | sartzetakis.gr |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Խրիստոս Սարձետակիս (հուն․՝ Χρήστος Σαρτζετάκης, ապրիլի 6, 1929[1], Նեապոլիս (Սալոնիկ) - փետրվարի 3, 2022[2], Աթենք, Հունաստան), հույն իրավաբան և քաղաքական գործիչ, Հունաստանի նախագահ 1985-1990 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կրետեի ժանդարմերիայի սպայի որդին է։ 1950 թվականին Սարդզեթակիսն ավարտել է Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և 1955 թվականին սկսել է իր դատական մասնագիտական գործունեությունը որպես փաստաբան։
1961 թվականին նա եղել է Ագրինիո քաղաքի քննիչ[5]։ 1963 թվականին, Սալոնիկում աշխատելով, նա բախվել է մի գործի, որը նրան հայտնի է դարձրել ողջ Հունաստանում։ 1963 թվականի մայիսի 22-ին քաղաքային հրապարակում ուլտրաաջ կազմակերպությունների ներկայացուցիչների հանրահավաքից հետո սպանվեց Միասնական դեմոկրատական ձախ կուսակցության պատգամավոր Գրիգորիս Լամբրակիսը։ Խրիստոս Սարձետակիսը քննություն էր վարում՝ չնայած քաղաքական ճնշումներին, որոնց ենթարկվել էր, քանի որ գործը ենթարկվում էր ոստիկանության, կառավարական շրջանակների և թագավորական արքունիքի պատասխանատվության։ Քննության արդյունքում, որն ապացուցել է իշխանությունների մասնակցությունը հայտնի ընդդիմադիր քաղաքական գործչի սպանությանը, երկրի վարչապետ Կարամանլիսը հրաժարական է տվել և հեռացել Հունաստանից։ Այդ իրադարձությունները հետագայում նկարագրվել են գրող Վասիլիս Վասիլիկոսի «Z» («Զետա») գրքում, որը հետագայում Էկրանավորել Է Կոստա Գավրասը։ Այս ֆիլմում Սարձետակիսի դերը կատարել է ֆրանսիացի դերասան Ժան Լուի Տրենտինյանը։
1965-1967 թվականների ընթացքում Սարձետակիսը իր կրթությունը շարունակել է Փարիզում՝ առևտրային և համեմատական Եվրոպական իրավունքի ոլորտներում։ Սև գնդապետների բռնապետության ժամանակ Սարդզետակիսը դարձավ քաղաքական հետապնդումների զոհ։ Հեղաշրջումից անմիջապես հետո նա հետ էր կանչվել Ֆրանսիայում սովորելու վայրից, իսկ 1968 թվականի մայիսին 29 այլ իրավաբանների հետ միասին հեռացվել էր խունտայի «սահմանադրական ակտ» դատական կորպուսից։ Երկու անգամ ձերբակալվել է, ենթարկվել կտտանքների և բանտարկվել առանց մեկ տարվա դատաստանի։ Միջազգային հանրության (մասնավորապես՝ Ֆրանսիայի) ճնշման տակ ազատ է արձակվել 1971 թվականի նոյեմբերին։ Դիկտատուրայի անկմամբ (մետապոլիտեֆսի) նա վերականգնվել է և ծառայության է վերադարձել 1974 թվականի սեպտեմբերին։
1976 թվականին Սարձետակիսը Գերագույն դատարանի կազմում էր, որը մերժեց Ռոլֆ Պոլին ահաբեկչության մեջ մեղադրվող (մասնավորապես՝ Կարմիր բանակի խմբակցության հետ կապերի մեջ) տրամադրելու պահանջը՝ պատճառաբանելով նրանով, որ դա քաղաքական հանցագործություն էր և, հետևաբար, հանձնումը արգելվում էր Հունաստանի Սահմանադրությամբ։ Գերագույն դատարանի դատախազը կարգապահական հետապնդման է ենթարկել երեք դատավորի, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը, ներառյալ Սարձետակիսին, ինչը գնահատվել է որպես միջամտություն դատական անկախությանը[6]։ Եղել է Վերաքննիչ դատարանի նախագահ, 1982 թվականից դարձել է Վճռաբեկ դատարանի անդամ։
Չնայած Սարձետակիսը չափավոր աջ հայացքներ ուներ (մասնավորապես, ժամանակին դեմ չէր միապետության ինստիտուտին), սակայն Լամբրակիսի սպանության գործի հետաքննության հարցում նրա սկզբունքայնությունն ապահովեց նրա հեղինակությունը հունական ձախերի շրջանում՝ որպես ժողովրդավարության և Արդարության պաշտպան։ 1985 թվականին Սարձետակիսը երկրի նախագահի պաշտոնում առաջարկվել է համերկրային Սոցիալիստական շարժումից (ՊԱՍՈԿ) և այդ պաշտոնում ընտրվել է 1985 թվականի մայիսի 29-ին ձախ կուսակցությունների աջակցությամբ՝ անհրաժեշտ ձայների նվազագույն քանակով (300-ից 180-ը)։ Հունաստանի նախագահի պաշտոնում Սարձետակիսը մնացել է մինչև 1990 թվականի մայիսի 5-ը[7]։
Խրիստոս Սարձետակիսը իրավագիտության և քաղաքագիտության բնագավառներում գիտական մի շարք հոդվածների և գրքերի հեղինակ է։
Պաշտոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հունաստանի Հանրապետության նախագահ [Ελληνικής Δημοκρατίας ] (1985—1990)
- Պորտուգալիայի Գերագույն դատարանի պատվավոր անդամ
- Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանի պատմության և ազգաբանության ֆակուլտետի պատվավոր պրոֆեսոր։
- Սալոնիկի գրողների միության պատվավոր անդամ
- Հունաստանում և արտերկրում գիտական մի շարք ընկերությունների անդամ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 Πέθανε ο Χρήστος Σαρτζετάκης
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ http://www.ordens.presidencia.pt/?idc=154
- ↑ Φ. Κ. Βώρος (2002). «Από την Ιστορία της Νεοελληνικής εκπαίδευσης: Ένα κεφάλαιο μεγαλείου και οδύνης». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
- ↑ «Ιός» (2003 թ․ մարտի 2). «Δικαστές και πολιτικό έγκλημα». Ελευθεροτυπία. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite web}}
: Unknown parameter|month=
ignored (օգնություն)CS1 սպաս․ url-status (link) - ↑ Κατά του δικαιώματος ψήφου του Προέδρου της Βουλής όταν εκτελεί χρέη Προέδρου της Δημοκρατίας Αθανάσιος Ράικος, Συνταγματικό Δίκαιο, τόμος Α' τεύχος Β', 1η Έκδ. 1990, σελ. 300 κ. εξ.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խրիստոս Սարձետակիս» հոդվածին։ |
|