Խուան Վիկտոր Աբարգես դե Սոստեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Վիկտոր Աբարգես դե Սոստեն
Դիմանկար
Ծնվել է1845[1]
ԾննդավայրՎալենսիա, Իսպանիա
Մահացել է1920[1]
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
Քաղաքացիություն Իսպանիա
Մասնագիտությունդիվանագետ, ճարտարապետ և ճանապարհորդ հետազոտող

Խուան Վիկտոր Աբարգես դե Սոստեն (իսպ.՝ Juan Víctor Abargues de Sostén, 1845[1], Վալենսիա, Իսպանիա - 1920[1], Մադրիդ, Իսպանիա), իսպանացի դիվանագետ և ճանապարհորդ[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Վիկտոր Աբարգես դե Սոստեն ծնվել է 1845 թվականին Իսպանիայի Վալենսիա քաղաքում։ Սովորել է ճարտարապետություն և երիտասարդ հասակում մեկնել Կենտրոնական Աֆրիկա։ Ավելի ուշ տեղափոխվել է Եգիպտոս և այնտեղից 1876 թվականին առաջարկով դիմում է Իսպանիայի պետական նախարարությանը՝ հետազոտել Աֆրիկա մայրցամաքը։ Ավելի ուշ նախընտրում է վերադառնալ Իսպանիա, որտեղ 1877 թվականի մարտին դառնում է Սան Ֆեռնանդոյի գեղարվեստի թագավորական ակադեմիայի ակադեմիկոս։ Արդեն Մադրիդում իր՝ Աֆրիկան հետազոտելու նախագծի համար աջակիցներ է գտնում․ զանգվածային լրատվամիջոցների հարցում օգնելու էր Իսպանական միությունը, նյութական աջակցություն էր ցուցաբերելու Ուրկիխոյի առաջին մարկիզը, Ուրկիխոյի և Լանդալուսեի էստանիսլաոները և Մադրիդի աշխարհագրական միությունը[3]։

1880 թվականի վերջին գալիս է Սուես, այնուհետև ուղղություն վերցնում դեպի հարավ մինչև քրիստոնեական Եթովպիա, որը կառավարում էր նեգուս Յոհաննես IV-ը։ Կայսերական Եթովպիայի հնագույն մայրաքաղաք Գոնդարի մոտ հայտնաբերում է Կրիստոբալ դա Գամայի գերեզմանը՝ ծովագնաց Վասկո դա Գամայի որդին[4]։ Վերադառնալով առաջին այս ճանապարհորդությունից՝ 1883 թվականին իր տպավորություններով կիսվեց Մադրիդի աշխարհագրական միության հետ։

Կյանքի վերջին տարիներն անցկացրեց Եգիպտոսում, քանի որ նոր մտադրություններ ուներ՝ 1883 թվականին՝ պետական նախարարի՝ Վեգա դե Արմիխո մարկիզի հետ, իսկ 1885 թվականին մեկ այլ նախարարի՝ դոն Սիգիզմունդ Մորետի հետ․ ցանկանում էր Կարմիր ծովում իսպանական անկլավներ փնտրեր։ Բացի այդ իրեն նվիրեց մարդաբանությանը, եգիպտաբանությանը և գրական այլ գործերին։

1916 թվականին կրկին վերադառնում է Մադրիդ՝ փնտրում պատասխաններ իր՝ Եգիպտոսի և Մերձավոր Արևելքի գաղափարների և նախագծերի համար, սակայն ապարդյուն։ 1917 թվականի վերջին ի շնորհիվ դոն Ռաֆայել դե Ռոդայի բարեգթության, ով Գաղութացման իսպանական ընկերության խորհրդատու-պատվիրակն էր, տեղափոխվում է աշխատելու Մարոկկոյի իսպանական հատված՝ ծովափնյա Լարաչե քաղաք։ Երբ դոն Ռաֆայել Ռոդան թոշակի անցավ, նրա հաջորդներն անտեսեցին Խուան Վիկտորին ու նրա նախագծերը։ 1919-1920 թվականներին ապրում էր ծայր աղքատության մեջ։ Հանգրվանում է մի ապաստարանում, որտեղ էլ մահանում է 1920 թվականին[5][6]։

Ճանապարհորդությունը Կարմիր ծով և Հաբեշստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբարգեսը 1881-1883 թվականներին ճանապարհորդել է Կարմիր ծով և Հաբեշստան (ներկայիս Եթովպիա)։ Որպես արդյունք 1883 թվականին Մադրիդի աշխարհագրական միության համար կոնֆերանս կազմակերպվեց, որն ընթացավ «Պարոն Խ․ Վ․ Աբարգես դե Սոստենի ճանապարհորդությունները Եթովպիա, Քսոա, Սեբուլ, Ուոլո, Գալաս» խորագրով[7]։ Կոնֆերանսին նա պատմում էր քրիստոնեական Եթովպիա իր այցի և նեգուս Յոհաննես IV-ի հետ ունեցած նրա բազում հանդիպումների մասին։

Որոշ ճանապարհորդներ և ժամանակակից հեղինակներ, ում հետ Աբարգեսը հանդիպումներ ունեցավ, լուրջ վերաբերվեցին նրա պնդումներին։ Այդ մարդկանցից էր նաև գերմանացի ճանապարհորդ Գերհարդ Ռոլֆսը[8]։ Մեկ այլ ժամանակակից ճանապարհորդ՝ Անտոն Ստեկերը կասկածի տակ առավ որոշ երթուղիներ, որով Աբարգեսն իբր անցել էր[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 BNE authority file
  2. Montserrat Mañé Rodríguez (2005). «Don Juan Víctor Abargues de Sostén y la presencia española en el Mar Rojo y Abisinia a finales del siglo XIX». 180 (711–712). Arbor: 825–42. Վերցված է 25 de diciembre de 2012-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  3. Villanova José Luis (2008). «Capítulo 2: Les Societats geogràfiques de Catalunya i els viatges al continent africà». Una Mirada Catalana a L'Africa: Viatgers I Viatgeres Dels Segles XIX I XX (1859-1936) (catalán). Lérida: M. D. García Ramón, Joan Nogué, Perla Zusman. էջեր 53–81. ISBN 9788497796088. Վերցված է 26 de agosto de 2006-ին. {{cite book}}: Unknown parameter |editorial= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. Conde-Salazar Infiesta, L. (2009). «Juan Víctor Abargues de Sostén. Al mar Rojo y Abisinia por el Nilo». Atlas de los Exploradores Españoles (español). Barcelona, España: Editorial Planeta, S. A. y Sociedad Geográfica Española. էջ 320. ISBN 978-84-08-08683-3.{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Gonzalo Ugidos (3 de enero de 2011). «Vidas contadas - Abargues de Sosten». Radio 5. Վերցված է 25 de diciembre de 2012-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  6. Manuel Gónez de Valenzuela. «La Misteriosa Etiopia: Juan Víctor Abargués de Sostén (1881)». Sociedad geográfica española (español). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 25 de diciembre-ին. {{cite web}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն); Unknown parameter |access year= ignored (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Juan Víctor Abargues de Sostén (1883). Notas del viaje del señor D. J.V. Abargues de Sostén por Etiopía, Xoa, Zebul, Uolo, Galas, etc. Madrid: Imprenta de Fortanet.
  8. Gerhard Rohlfs (2012 (1883)). «Meine Reise nach Abessinien». Salzwasser-Verlag: 166. Վերցված է 8 de enero de 2013-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Dr. A. Petermann's Mitteilungen aus Justus Perthes' Geographischer Anstalt herausgegeben von Dr. E. Behm». 30. Gotha. Justus Perthes. 1884: 37, 151. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Vicente García Figueras (1947). «Don Juan Víctor Abargues de Sostén, explorador de Abisinia [Texto impreso] : (una figura poco conocida de los exploradores españoles en África en el siglo XIX): conferencia pronunciada en el Instituto de Estudios Africanos el 6 de mayo de 1947». 2. Archivos del Instituto de Estudios Africanos: [91]-107. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  • Juan Víctor Abargues de Sostén (1883). Notas del viaje del señor D. J.V. Abargues de Sostén por Etiopía, Xoa, Zebul, Uolo, Galas, etc. Madrid: Imprenta de Fortanet.
  • Juan Víctor Abargues de Sostén (1879). Juicio del alma en el Amenthi según la doctrina religiosa del antiguo Egipto [Texto impreso] : discurso leído en la Sociedad Antropológica Española el día 8 de febrero de 1879 por su socio honorario D . Juan Víctor Abargues de Sostén. Madrid: Imprenta de Fortanet.
  • Juan Víctor Abargues de Sostén (1883). Viage [sic] del Sr. Dn. J. V. Abargues de Sostén, Comisionado por la Asociación Española para la Exploración del África, por Etiopía, Xoa, Zébul, Uolo-Galas, etc. / dibujado y grabado según las indicaciones del Explorador por Otto Neussel. Madrid: Imprenta de T. Fortanet.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]