Խուան Իսկերդո
Խուան Իսկերդո իսպ.՝ Juan Izquierdo | |||
|---|---|---|---|
|
| |||
| Քաղաքացիությունը |
| ||
| Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 4, 1997[1] | ||
| Ծննդավայր | Nuevo París, Մոնտեվիդեո, Ուրուգվայ[2] | ||
| Մահվան ամսաթիվ | օգոստոսի 27, 2024[3] (27 տարեկան) | ||
| Մահվան վայր | , Սան Պաուլո, Բրազիլիա[3] | ||
| Հասակ | 186 սանտիմետր | ||
| Դիրք | պաշտպան և կենտրոնական պաշտպան | ||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
|
| |||
Խուան Մանուլ Իսկերդո Վիանա (իսպ.՝ Juan Manuel Izquierdo Viana, հուլիսի 4, 1997[1], Nuevo París, Մոնտեվիդեո, Ուրուգվայ[2] - օգոստոսի 27, 2024[3], , Սան Պաուլո, Բրազիլիա[3], ուրուգվայցի ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։
«Սերո», «Պենյարոլ», «Մոնտեվիդեո Ուոնդերերս», «Լիվերպուլ» և «Նասիոնալ» ակումբներում անցկացրել է 111 հանդիպում։ Նա նաև կարճ ժամանակով խաղացել է Մեքսիկայի ֆուտբոլի առաջնությունում հանդես եկող «Ատլետիկո Սան Լուիսի» ակումբի կազմում։
Իսկերդոն մահացել է 27 տարեկանում՝ «Սան Պաուլոյի» դեմ Լիբերտադորեսի գավաթի խաղի ժամանակ։ Մահվան պատճառը հանդիսացել է առիթմիան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսկերդոն ծնվել է 1997 թվականի հուլիսի 4-ին Մոնտեվիդեոյում[4]։ Նա իր նորամուտը կատարել է 2018 թվականի փետրվարի 20-ին «Սերրո» ակումբի կազմում։ Հինգ օր անց նա իր նորամուտը կատարել է Ուրուգվայի ֆուտբոլի առաջնությունում[4]։ Իր առաջին մրցաշրջանում նա խաղացել է 28 խաղ և դարձել մեկ գոլի հեղինակ[5]։
2019 թվականի փետրվարին Իսկերդոն տեղափոխվել է «Պենյարոլ»[6]։ Տասնմեկ ամսում նա ընդամենը հինգ հանդիպում է անցկացնել, որից հետո պայմանագիր է կնքել «Մոնտեվիդեո Ուոնդերերսի» հետ[7]։ Նոյեմբերի 30-ին նա խփել է իր միակ նոր ակումբի կազմում՝ «Լիվերպուլի» դեմ արտագնա խաղում, որտեղ նրա ակումբը հաղթել է 3–2 հաշվով[8]։
2021 թվականի փետրվարին Իսկերդոն մեկնել է Մեքսիկա, որտեղ պայմանագիր է կնքել «Ատլետիկո Սան Լուիսի» հետ[9]։ Ապրիլին ընդամենը չորս հանդիպում անցկացնելուց հետո նա օգոստոսին վերադարձել է «Ուոնդերերս»[10]։ 2022 թվականին նա տեղափոխվել է «Նասիոնալ»։ Փետրվարի 13-ին նոր ակումբում խաղացել է ընդամենը 13 րոպե։ Նա սրունքի կոտրվածքի պատճառով բաց է թողել խաղաժամանակի մեծ մասը[11]։
2023 թվականին Իսկերդոն տեղափոխվել է «Լիվերպուլ»։ Հունվարի 29-ին նա իր նորամուտը նշել է նոր ակումբում՝ 2023 թվականի Ուրուգվայի Սուպերգավաթի խաղում, որտեղ նրա ակումբը 1-0 հաշվով հաղթանել է իր նախորդ ակումբին[12]։
Նա 31 խաղում խփել է երեք գոլ[13]։ Այդ մրցաշրջանում պաշտպանը ճանաչվել է «Լիվերպուլի» լավագույն խաղացողներից մեկը[13]։
2024 թվականի հունվարին նա վերադարձել է «Նասիոնալ»[14]։
Նա իր առաջին գոլը նոր մրցաաշրջանում խփել է մայիսի 3-ին՝ «Ռասինգի» դեմ տնային հաղթական խաղում (4:2)[15]։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]2024 թվականի օգոստոսի 22-ին Իսկերդոն խաղադաշտում կորցրել է գիտակցությունը և տեղափոխվել Սան Պաուլոյի հիվանդանոց[16]։ Նրա առողջության հետ կապված մտահոգությունների պատճառով Ուրուգվայի ֆուտբոլի մի շարք հանդիպումներ հետաձգվել են[17]։
Հինգ օր անց Իսկերդոն մահացել է[18]։
«Նասիոնալ» ֆուտբոլային ակումբը սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ Իսկերդոյի մահը «խորը ցավ և ցնցում է առաջացրել մեր սրտերում», և «ամբողջ ակումբը սգում է նրա անդառնալի կորուստը»[19][20]։
Հարավամերիկյան ֆուտբոլի վարչական և վերահսկող ԿՈՆՄԵԲՈԼ կազմակերպության նախագահ |Ալեխանդրո Դոմինգեսը նույնպես ցավակցություն է հայտնել Իսկիերդոյի ընտանիքին և ընկերներին և նշել, որ «հարավամերիկյան ֆուտբոլը սգի մեջ է»[21]։ Իրենց ցավակցությունն են հայտնել նաև այլ ֆեդերացիաներ, այդ թվում՝ Ուրուգվայի, Բրազիլիայի և Արգենտինայի[22]։
Սան Պաուլո ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ իրենք խորապես վշտացած են լուրից՝ այն անվանելով «տխուր օր ֆուտբոլի համար»[23]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Նասիոնալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուգվայի չեմպիոն՝ 2022[11]
«Լիվերպուլ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 https://infobae.com/deportes/2024/08/28/la-historia-de-juan-izquierdo-su-origen-humilde-la-pausa-en-el-futbol-para-trabajar-como-albanil-junto-a-su-padre-y-el-sueno-de-ser-futbolista/
- 1 2 3 4 https://infobae.com/deportes/2024/08/28/dolor-en-el-mundo-del-futbol-murio-el-jugador-uruguayo-juan-izquierdo/
- 1 2 «Debutante de la 4a fecha» (Spanish). Уругвайская футбольная ассоциация. 2018 թ․ մարտի 2. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Cerro goleó 5-2 a Progreso» (Spanish). La Red 21. 2018 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Izquierdo: "Es un orgullo jugar en Peñarol"» (Spanish). Sport 890. 2019 թ․ փետրվարի 6. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Juan Izquierdo, el ex Peñarol al "bohemio"» (Spanish). Tenfield. 2020 թ․ հունվարի 20. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Con doblete de Juan Izquierdo, Wanderers derrotó a Liverpool (U)» (Spanish). TyC Sports. 2020 թ․ նոյեմբերի 30. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cozza, Marcelo (2021 թ․ փետրվարի 3). «Juan Izquierdo a Atlético de San Luis Potosí» (Spanish). Tenfield. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Wanderers anunció el regreso de Juan Izquierdo» (Spanish). ESPN. 2021 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 3 «Juan Izquierdo no renovó con Liverpool y vuelve a Nacional tras accidentado pasaje en 2022» (Spanish). Montevideo.com.uy. 2024 թ․ հունվարի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 «Liverpool 1-0 Nacional: a pesar de jugar 54' con 10, el negriazul ganó y obtuvo su segunda Supercopa Uruguaya». El País (Uruguay) (Spanish). 2023 թ․ հունվարի 29. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - 1 2 Guardian sport with agencies (2024 թ․ օգոստոսի 28), Juan Izquierdo, Uruguayan footballer, dies aged 27 after collapsing on pitch, The Guardian
- ↑ «Juan Izquierdo no renovó con Liverpool y vuelve a Nacional tras accidentado pasaje en 2022» (Spanish). Montevideo.com.uy. 2024 թ․ հունվարի 19. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Nacional 4-2 Racing: el tricolor hizo su trabajo y sumó tres puntos para arrimarse a la cima del Apertura». El País (Uruguay) (Spanish). 2024 թ․ մայիսի 3. Վերցված է 2024 թ․ մայիսի 18-ին.
{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Jogador do Nacional que passou mal durante partida contra o São Paulo teve parada cardíaca ao chegar ao hospital, diz boletim». G1 (պորտուգալերեն). 2024 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2024 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ Guardian sport with agencies (2024 թ․ օգոստոսի 28), Juan Izquierdo, Uruguayan footballer, dies aged 27 after collapsing on pitch, The Guardian
- ↑ Uruguayan soccer player dies days after collapsing during a game in Brazil, CNN, 2024 թ․ օգոստոսի 27
- ↑ Uruguayan soccer player dies days after collapsing during a game in Brazil, CNN, 2024 թ․ օգոստոսի 27
- ↑ Guardian sport with agencies (2024 թ․ օգոստոսի 28), Juan Izquierdo, Uruguayan footballer, dies aged 27 after collapsing on pitch, The Guardian
- ↑ Guardian sport with agencies (2024 թ․ օգոստոսի 28), Juan Izquierdo, Uruguayan footballer, dies aged 27 after collapsing on pitch, The Guardian
- ↑ Uruguayan soccer player dies days after collapsing during a game in Brazil, CNN, 2024 թ․ օգոստոսի 27
- ↑ Guardian sport with agencies (2024 թ․ օգոստոսի 28), Juan Izquierdo, Uruguayan footballer, dies aged 27 after collapsing on pitch, The Guardian
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Juan Izquierdo at playmakerstats.com
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
| ||||||