Խուան Ալբերտո Սկյաֆինո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուան Ալբերտո Սկյաֆինո
իտալ.՝ Juan Alberto Schiaffino
Քաղաքացիությունը  Ուրուգվայ[1]
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 28, 1925(1925-07-28)[2][3][1]
Ծննդավայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Մահվան ամսաթիվ նոյեմբերի 13, 2002(2002-11-13)[4][1] (77 տարեկան)
Մահվան վայր Մոնտեվիդեո, Ուրուգվայ
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 69 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Պատանեկան կարիերա
1937-1942 Ուրուգվայ Օլիմպիա
1942-1943 Ուրուգվայ Նասիոնալ
1943-1945 Ուրուգվայ Պենյառոլ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1945-1954 Ուրուգվայ Պենյառոլ 227 (88)
1954-1960 Իտալիա Միլան 149 (47)
1960-1962 Իտալիա Ռոմա 39 (3)
Ազգային հավաքական
1946-1954 Ուրուգվայ Ուրուգվայ 21 (8)
1954-1958 Իտալիա Իտալիա 4 (0)
Մարզչական կարիերա
1974-1975 Ուրուգվայ Ուրուգվայ
1975-1976 Ուրուգվայ Պենյառոլ

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խուան Ալբերտո Սկյաֆինո (իսպ.՝ և իտալ.՝ Juan Alberto Schiaffinoհուլիսի 28, 1925(1925-07-28)[2][3][1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ - նոյեմբերի 13, 2002(2002-11-13)[4][1], Մոնտեվիդեո, Ուրուգվայ), ուրուգվայցի ֆուտբոլիստ, խաղացել է հարձակվողի և կիսապաշտպանի դիրքերում։ 1950 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն Ուրուգվայի հավաքականի կազմում։ Բոլոր ժամանակների Ուրուգվայի մեծագույն ֆուտբոլիստը[5][6]։ Աշխարհի առաջնությունում տարած հաղթանակից հետո Սկյաֆինոն տեղափոխվել է Իտալիա, որտեղ ստացել է Իտալիայի քաղաքացիություն և հանդես է եկել այդ երկրի հավաքականում[7][8][9][10][11]։ Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ, այդ թվում գլխավորել է Ուրուգվայի հավաքականը։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խուան Ալբերտո Սկյաֆինոն ծնվել է իտալացի էմիգրանտների ընտանիքում։ Պատանեկան տարիքից հանդես է եկել ինսայդի դերում, ինչին նպաստել է խաղացողի բավականին փխրուն մարմնակազմվածքը։ Սակայն «Փոքրիկ մաեստրոն», ինչպես անվանել են խաղացողին «Պենյառոլի» կազմում հայտնվելուց հետո, միշտ սիրել է միանալ սուր հարձակումներին և հարձակվողներին կատարված հիանալի փոխանցումներից բացի, միշտ շատ գոլեր է խփել։

Արդեն 20 տարեկանում Սկյաֆինոն դարձել է Ուրուգվայի առաջնության լավագույն ռմբարկուն։ 1946 թվականից սկսել է հանդես գալ Ուրուգվայի հավաքականում։ 1949 թվականին Սկյաֆինոն ուշադրության է արժանացել միջազգային մակարդակում, երբ Սան Պաուլոում ուրուգվայցիները 4:3 հաշվով գերազանց հաղթանակ են տարել Բրազիլիայի հավաքականի նկատմամբ։ Նույն թվականին «Պենյառոլը» հաղթել է երկրի առաջնությունում՝ չպարտվելով ոչ մի մրցավեճում։

Բրազիլիայի դեմ 1950 թվականի աշխարհի առաջնության վճռորոշ խաղում Սկյաֆինոն հանդես է եկել հեռացված կենտրոնական հարձակվողի դիրքում: Խուանը հանդես է եկել որպես Սելեստեի հարձակումների հիմնական դիրիժոր

1950 թվականի աշխարհի առաջնությունում հավաքականի կորիզը կազմել են «Պենյարոլի» ֆուտբոլիստները, չնայած Սկյաֆինոն չէր համարվում թիմի անվերապահ առաջատարն առաջնության սկսվելուց առաջ։ Սակայն Բոլիվիայի հավաքականի դեմ առաջին խաղը փոխել է իրավիճակը։ Խմբային մրցաշարի միակ խաղում ուրուգվայցիները 8:0 հաշվով հաղթել են ուրուգվայցիներին։ Չնայած ՖԻՖԱ-ի պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Սկյաֆինոն դուբլի հեղինակ է դարձել, իսկ հեթ-տրիկի հեղինակ է դարձել Օմար Միգեսը, ուրուգվայցիների խփած գոլերում նրա դերն այնքան մեծ էր, որ մի քանի տասնամյակ անց վիճակագրական որոշ աղբյուրներում նրա հաշվին նշված էր 4 կամ նույնիսկ 5 գոլ։ «Սելեստեն» դուրս է եկել եզրափակիչ խումբ, որտեղ առաջին երկու խաղերում մրցել է Շվեդիայի և Իսպանիայի հետ։ Իսկ վճռորոշ հանդիպումն անցկացվել է Մարականասոում։

Ուրուգվայի հավաքականը, որ դարձել է 1950 թվականի աշխարհի չեմպիոն․ Սկյաֆինոն նստածների շարքում աջից երրորդն է (Ռուբեն Մորանի և մարզիչ Էռնեստո Ֆիգոլիի դիմաց)

Այդ խաղում Սկյաֆինոն դարձել է հերոս՝ հավասարեցնելով հաշիվը։ Արդյունքում Ուրուգվայը ֆանտաստիկ խաղում հաղթել է Բրազիլիային և երկրորդ անգամ դարձել աշխարհի չեմպիոն։

Աշխարհի հաջորդ առաջնությունում Սկյաֆինոն կրկին փայլել է, թեև Ուրուգվայը զգաղեցրել է ընդամենը 4-րդ տեղը՝ կիսաեզրափակիչում զիջելով Ավստրիային, իսկ 3-րդ տեղի համար խաղում պարտվելով Հունգարիային։ Առաջնությունից հետո «Միլանը» նրան գնել է «Պենյառոլից» ռեկորդային գումարով (72 հազար ֆունտ ստերլինգ)։ «Միլանի» հետ Սկյաֆինոն բազմիցս դարձել է Իտալիայի չեմպիոն, հասել է 1958 թվականի Չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ։ Սակայն, չնայած ուրուգվայցու գերազանց անհատական գոլին, «Միլանն», այնուամենայնիվ, 2:3 հաշվով պարտվել է «Ռեալին»։

Իր կարիերան Սկյաֆինոն ավարտել է իտալական «Ռոմայում», ընդ որում՝ այն ավարտել է բարձր նոտայով՝ նրա հետ նվաճելով Տոնավաճառների գավաթը։

Տիտղոսներ և ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուրուգվայ Ուրուգվայի չեմպիոն (6) – 1944, 1945, 1949, 1951, 1953, 1954
  • Իտալիա Իտալիայի չեմպիոն (3) – 1954/55, 1956/57, 1958/59
  • Տոնավաճառների ավաթի դափնկեիր – 1960/61
  • Լատինական գավաթի դափնեկիր (1) -1956
  • Աշխարհի չեմպիոն (1) – 1950
  • Աշխարհի առաջնության կիսաեզրափակչի մասնակից – 1954
  • Ուրուգվայ Տարվա ֆուտբոլիստ Ուրուգվայում (2) – 1949, 1950

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 National Library of Uruguay — 1815.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. 4,0 4,1 4,2 https://www.national-football-teams.com/player/18387/Juan_Alberto_Schiaffino.html
  5. «Некролог». Коммерсантъ № 207 (2576). 2002 թ․ նոյեմբերի 15. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  6. World Soccer-ի վարկածով
  7. «Schiaffino Juan Alberto» (Italian). Enciclopedia del Calcio. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. http://www.xtratime.org/forum/showthread.php?t=246965
  9. Sebastiano Vernazza (2002 թ․ նոյեմբերի 14). «Addio geniale Schiaffino» (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2015 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. Fabio Bianchi; Gaetano Imparato; Alberto Cerruti (2002 թ․ նոյեմբերի 14). «"Aveva il senso della squadra"» (Italian). La Gazzetta dello Sport. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Juan Alberto SCHIAFFINO» (Italian). www.magliarossonera.it. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուան Ալբերտո Սկյաֆինո» հոդվածին։