Խորհրդարանական բանավեճերի բրիտանական ձևաչափ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Խորհրդարանական բանավեճերի բրիտանական ձևաչափը ձևավորվել է XX դարի սկզբին, Մեծ Բրիտանիայում, համարվում է բազային՝ խորհրդարանական բանավեճերի մյուս տեսակների համար:

Հիմնական կենտրոնները, որտեղ կազմավորվել է այս ձևաչափը, եղել են Օքսֆորդ, Քեմբրիջ, Լիմերիկ (Իռլանդիա), Դարհեմ, Բրիստոլ, Գլազգո (Շոտլանդիա), Էդինբուրգ քաղաքների համալսարանները:

Այսօր այս ձևաչափը ավելի լայն տարածում ունի Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում, ինչպես նաև Եվրոպայի այլ երկրներում: Համարվում է Խորհրդարական բանավեճերի Համաշխարհային չեմպիոնատների պաշտոնական ձևաչափ:

Բրիտանական ձևաչափն իրենից ներկայացնում է բրիտանական խորհրդարանի մոդելը, որտեղ երկուական խոսնակից բաղկացած երկու կողմ (Կառավարություն) և երկու դեմ (Ընդդիմություն) խմբեր փորձում են համոզել դատավորին, որ իրենք իրավացի են: Թմերը ռաունդի ընթացքում, կախված իրենց ելույթից, ստանում 1-ից 4 ռեյտինգ (1՝ լավագույնը, 4՝ վատագույնը):

Բրիտանական ձևաչափ. խոսնակների ելույթների հաջորդականությունը[1][խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսնակ Ելույթի ժամանակ Գործողությունների ընթացք
Վարչապետ (I կառավարության I խոսնակ) 6 րոպե Բանավեճի թեմայի բացատրություն: Սա իրենից պետք է ներկայացնի որևէ խնդիր լուծելու առաջարկ:

Այնուհետև պետք է ներկայացնել հետևյալ հետևյալ փաստարկումները.

  1. Խնդրի կարևորությունը
  2. Խնդրի պատճառը
  3. Ուղղման եղանակը
  4. Առավելությունները

Հնարավոր է նաև այսպիսի կառուցվածք.

  1. Փաստարկ (պատճառ և խնդիր)
  2. Փաստարկ (լուծում, ուղղման եղանակ)
  3. Փաստարկ (արդյունքներ և առավելություններ)

Թեմայի բացահայտումը հնարավոր է տեսակետներով.

  1. Փաստարկ (քաղաքական)
  2. Փաստարկ (սոցիալական)
  3. Փաստարկ (տնտեսական)
Ընդդիմության առաջնորդ (I ընդդիմության I խոսնակ) 6 րոպե Սկզբում պետք է արձագանքել կառավարության կողմից արված մեկնաբանությանը: Այնուհետև հերքել բոլոր կամ կարևոր փաստարկները՝ արված կառավարության կողմից, և ասել պատճառները, ըստ որոնց քո կողմը պնդում է, որ դրանք սխալ են:

Այստեղ կարելի է կառուցել ելույթը հետևյալ քայլերով.

  1. Խնդիրը գոյություն չունի
  2. Պատճառը իրավական չէ
  3. Տվյալ որոշումը (ուղղման եղանակը) չի աշխատի
  4. Առավելությունները և արդյունքները սխալ են որոշված, կամ թերությունները գերակշռում են
Վարչապետի տեղակալ (I կառավարության II խոսնակ) 6 րոպե Պետք է շարունակել խմբի փաստարկումները: Պետք է սատարել թիմակցին, բերել նոր փաստեր, ապացույցներ, օրինակներ:
Ընդդիմության առաջնորդի տեղակալ (I ընդդիմության II խոսնակ) 6 րոպե Ինչպես կառավարության երկրորդ խոսնակը՝ ընդդիմության երկրորդ խոսնակը նույնպես պետք է սատարի իր թիմակցին: Պետք է լինել մաքսիմալ կոնստրուկտիվ՝ բերելով բազմաթիվ փաստեր և օրինակներ:
Կառավարության անդամ (II կառավարության I խոսնակ) 6 րոպե Անհրաժեշտ է ավելի «ընդլայնվել», բերել նոր բովանադակություն (փաստարկման նոր գծեր, նոր հեռանկար, ռակուրս կամ քննարկման կոնտեքստ): Ճիշտ «ընդլայնում» չի համարվում առաջին կառավարության ասածը այլ բառերով ներկայացնելը: Սակայն պետք չէ հակասել առաջին կառավարության գործընկերներին:
Ընդդիմության անդամ (II ընդդիմության I խոսնակ) 6 րոպե Ստրատեգիայի նշանակության մեջ այս խոսնակը կարևոր դեր ունի: Նա չի կարող ունենալ այնպիսի ելույթ, որը 100 %-ով կազմված է հերքումից: Պետք է շարադրել թիմի և ընդհանրապես ընդդիմության փաստարկային գիծը: Պետք չէ մոռանալ արձագանքել ընդդիմության առաջին անդամի ելույթի հետ կապված առարկումներին՝ աջակցելով գործընկերոջը:
Կառավարության քարտուղար (II կառավարության II խոսնակ) 6 րոպե «Քարտուղարին» կպատժեն, եթե նա չկարողանա հանրագումարի բերել իրենց թիմի տեսակետը և հերքել (rebut) ընդդիմախոսների կարծիքը: Անհրաժեշտ է.
  1. ամփոփել թիմի տեսակետը
  2. ամփոփել առաջին կառավարության փաստարկները
  3. հերքել ընդդիմության փաստարկները

Պետք է պատասխանել հետևյալ հարցին. «Ինչու՞ պետք է դատավորները քվեարկեն ի օգուտ կառավարության ընդհանրապես և մասնավորապես՝ ի օգուտ երկրորդ կառավարության»:

Ընդդիմության քարտուղար (II ընդդիմության II խոսնակ) 6 րոպե Ժամանակի մեծ մասը (2-2.5 րոպե) պետք է օգտագործել արդյունքների ամփոփման համար: Պետք է պատասխանել հետևյալ հարցին. «Ինչու՞ պետք է դատավորները քվեարկեն ի օգուտ ընդդիմության ընդհանրապես և մասնավորապես՝ ի օգուտ երկրորդ ընդդիմության»:
  •  Խորհրդարանական բանավեճերում չկա ելույթի համար նախապատրաստման ժամանալ, ինչն էլ այս ձևաչափն ավելի դինամիկ է դարձնում:
  •  Ելույթների վերոնշյալ հերթականությունը բրիտանական ձևաչափում ամենևին էլ միակը չէ: Գոյություն ունի կարգ, որի համաձայն սկզբում խոսում են բոլոր առաջին, հետո բոլոր երկրորդ խոսնակները: Կա նաև այնպիսի կարգ, որում խաղում են ոչ թե թմեր, այլ անհատական խոսնակներ[2]:
Բանավեճ Ուկրաինայում: Խոսում է ընդդիմության առաջնորդը:

Բրիտանական ձևաչափով չեմպիոնատներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս մեծ թվով խորհրդարանական բանավեճերի մարզային, ազգային և միջազգային առաջնություններ են անցակցվում: Ամենամեծ մասշտաբովը աշխարհի Առաջնությունն է: Այդ մրցումներում մասնակցություն են ունենում մոտ 300 թիմ ավելի քան 100 համալսարաններից, մոտավորապես 70 երկրներից:

Առաջին աշխարհի առաջնությունը կայացել է 1980 թվականին Գլազգոյում: Ի սկզբանե այն տեղի էր ունենում տարբեր ձևաչափերով, սակայն 1996 թվականին (Կորկ, Իռլանդիա) Բրիտանական խորհրդարանականը պաշտոնապես ընդունվեց որպես աշխարհի առաջնության հիմնական ձևաչափ:

Բանավեճերի զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանավեճերի զարգացմամբ զբաղվում են ազդեցիկ հասարակական և միջազգային կազմակերպություններ:

Բանավեճերի միջազգային կրթական ասոցիացիան (IDEA) ստեղծվել է 1999 թվականին: Այն զբաղվում է բանավեճերի կազմակերպմամբ և զարգացմամբ: Ի սկզբանե IDEA-ն ստեղծվել էր կոորդինացնելու համար «Բաց հասարակության Ինստիտուտի» (The Open Society Institute) բանավեճերի ծրագիրը: Սակայն հիմա այս ասոցիացիան համարձակորեն կարելի է անվանել աշխարհում ամենաազդեցիկ անկախ բանավեճային ընկերությունը: Այն միավորում է կազմակերպություններ, բանավեճի ակումբներ, անհատական բանավիճողների, ովքեր կիսում են IDEA-ի արժեքները՝ փախադարձ ըմբռնումը և ժողովրդավարական արժեքների տարածումը: IDEA-ի գործունեությունը կրթական և ստրատեգիական նախաձեռնությունների լայն սպեկտր է, որն ներառում է ուսումնական ծրագրերի մշակում, միջազգային ուսանողական մարզումներ, երիտասարդական ֆորումներ:

IDEA-ն գրանցված է Նիդերլանդներում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Մեծ Բրիտանիայում և կազմակերպում է բանավեճեր ավելի քան 50 պետություններում՝ ավելի քան 60 լեզուներով: IDEA-ի կոորդինացիոն կենտրոն կա նաև Ռուսաստանում՝ Սանկտ Պետերբուրգում[3].:

Ուկրաինայում բանավեճային շարժումը զարգացնում են "Дебатна Академія"-ն և Федерація дебатів України-ն:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. При подготовке данной статьи использованы материалы книги Константина Задоя THE BURDEN OF PROOF (Basic handbook in Policy Karl Popper Debate For Ukrainian Humanitarian Lyceum’s Debate Club), Киев, 2002. Перевод с украинского Сергея Наумова и Анастасии Соловьевой, 2008
  2. Детали см. University of Limerick Tutorial Handbooks by Colm Flynn
  3. Международная образовательная ассоциация дебатов. О нас.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]