Խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Project 1164 Moskva 2009 G1.jpg

Սովետական բանակի և ռազմածովային նավտորմի օր, փետրվարի 23-ին ԽՍՀՄ-ում նշվող ամենամյա տոն։

Տոնի առաջացման պատմությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

1918 թվականի հունվարի 15(28)-ին և հունվարի 29 (փետրվարի 11)- ին Վ․ Ի․ Լենինը ստորագրեց ԺԿԽ-ի դեկրետներ՝ բանվորագյուղացիական կարմիր բանակ և բանվորագյուղացիական կարմիր նավատորմ կազմակերպելու մասին։ 1918 թվականի փետրվարի 22-ին Խորհրդային Ռուսաստանի վրա գերմանական զորքերի հարձակման պայմաններում հրատարակվեց ԺԿԽ-ի փետրվարի 21-ի «Սոցիալիստական Հայրենիքը վտանգի մեջ է» դեկրետ-կոչը։ 1918 թվականի փետրվարի 23-ին Մոսկվայում, Պետրոգրադում և երկրի այլ քաղաքներում տեղի ունեցան զանգվածային ցույցեր, որոնցում աշխատավորությանը կոչ էր անում ոտքի կանգնել ի պաշտպանություն սոցիալիստ. հայրենիքի։ Այդ օրը բազմաթիվ կամավորներ համալրեցին կարմիր բանակի շարքերը, սկսվեց բանակի զորամասերի և ջոկատների կազմակերպումը։ Ի նշանավորումն սոցիալիստական հայրենիքի համաժողովրդական պաշտպանության և գերմանացի զավթիչներին կարմիր բանակի ջոկատների ցուցաբերած քաջարի դիմադրության փետրվարի 23-ը ամեն տարի նշվում է որպես խորհրդային բանակի (մինչև 1946-ը՝ կարմիր բանակի) և ռազմածովային նավատորմի օր։ ԽՍՀՄ պաշտպանության նախարարի հրամանով այդ օրը Մոսկվայում, միութենական հանրապետությունների մայրաքաղաքներում, հերոս-քաղաքներում և հերոս-ամրոց Բրեստում տրվում է հրետանային համազարկ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 518 CC-BY-SA-icon-80x15.png