Խորխե Բուռուչագա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորխե Բուռուչագա
Քաղաքացիությունը  Արգենտինա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 9, 1962(1962-10-09)[1][2][3] (61 տարեկան)
Ծննդավայր Գուալեգուայ, Էնտրե Ռիոս, Արգենտինա
Հասակ 176 սանտիմետր
Քաշ 70 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան և հարձակվող

Խորխե Լուիս Բուռուչագա (իսպ.՝ Jorge Luis Burruchaga, հոկտեմբերի 9, 1962(1962-10-09)[1][2][3], Գուալեգուայ, Էնտրե Ռիոս, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, հարձակվող և կիսապաշտպան, Արգենտինայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում 1986 թվականին դարձել է աշխարհի չեմպիոն, եղել է հավաքականի առաջատարներ ֆուտբոլիստերից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուռուչագան Արգենտինայի Սարանդի քաղաքում հանդես եկող «Արսենալ» ակումբի սան է եղել։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1982 թվականին՝ Ավելյանեդա քաղաքի «Ինդեպենդիենտե» ակումբում, որտեղ 1983 թվականին դարձել է Արգենտինայի չեմպիոն[4], իսկ մեկ տարի անց օգնել է իր ակումբին նվաճել Լիբերտադորեսի գավաթը։ 1984 թվականին «Օլիմպիկո Մոնումենտալ» մարզադաշտում «Գրեմիոյի» հետ խաղում Բուռուչագան դարձել է հաղթական գոլի հեղինակ (0-1)։ Նույն թվականի դեկտեմբերի 9-ին Բուռուչագան ակումբի հետ Տոկիոյի «Օլիմպիական» մարզադաշտ հաղթել է «Լիվերպուլին» և նվաճել Ֆուտբոլի միջմայրցամաքային գավաթը[5]։

1985 թվականին Բուռուչագան տեղափոխվել է «Նանտ» և հենց առաջին մրցաշրջանում ճանաչվել Ֆրանսիայի առաջնության լավագույն լեգեոներ։ «Նանտում» Բուռուչագան հանդես է եկել մինչև 1992 թվականը, ընդ որում նա վերջին մրցաշրջանն անցկացրել է «Վալանսիենի» կազմում։ Ֆինանսական սկանդալի պատճառով 1993 թվականին ՖԻՖԱ-ն երկու տարով որակազրկել է «Վալանսենին»։

1995-1998 թվականներին Բուռուչագան հանդես է եկել «Ինդեպենդիենտե» ակումբում, որտեղ էլ ավարտել է իր ֆուտբոլային կարիերան։

Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո Բուռուչագան զբաղվել է մարզչական գործունեությամբ[6][6]։

Բուռուչագան հայտնի է նաև նրանով, որ 1986 թվականի աշխարհի առաջնության եզրափակչում հաղթական գոլ է խփել Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասին[7]։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. 3,0 3,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
  4. «Copa Libertadores 1984». World Football. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  5. «Toyota Cup 1984». FIFA. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 24-ին.
  6. 6,0 6,1 «Entrenador sin Crema» [Coach without Cream]. Olé (իսպաներեն). 2014 թ․ մայիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 11-ին.
  7. ARGENTINA - WEST GERMANY

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խորխե Բուռուչագա» հոդվածին։