Խորը ճեղքվածք (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորը ճեղքվածք
անգլ.՝ High Strung
Երկիր ԱՄՆ
Ժանրպարային ֆիլմ, դրամա և երաժշտական ֆիլմ
Թվականհուլիսի 14, 2016[1][2]
Լեզուանգլերեն
ՌեժիսորՄայքլ Դամիան
Սցենարի հեղինակՄայքլ Դամիան
ԴերակատարներՔինան Քամփա, Ջեյն Սեյմուր, Սոնոյա Միզունո, Ռիչարդ Սաութգեյթ, Փոլ Ֆրիման, Մայա Մորգենշտերն, Իեն Իսթվուդ և Էնդրյու Փլևին
Տևողություն96 րոպե[3]
ՀաջորդHigh Strung Free Dance?
Պաշտոնական կայքէջ

«Խորը ճեղքվածք» (անգլ.՝ High Strung), 2016 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմ։ Ֆիլմի ռեժիսորն է Մայքլ Դեմիենը, սցենարի հեղինակներն են`Ջենին և Մայքլ Դեմիենները։ Ֆիլմի գլխավոր hերոսներն են Քենեն Քամփան, Նիկոլաս Ջելիթզինը, Ջեյն Սեյմուրը, Սոնոյա Միզունոն, Ռիչարդ Սաութհեյթը և Փոլ Ֆրիմենը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 8-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբին դասական բալետի պարուհի է, որը դրամաշնորհ է ստացել սովորելու Մանհեթենի Արվեստների կոնսերվատորիայում։ Նա հանդիպում է մի մռայլ, երիտասարդ ջութակահարի հետ, ում անունը Ջոննի է։ Ջոննին գումար վաստակելու համար նվագում է Նյու Յորքի մետրոյի կայարանում։ Մի օր կայարանում գողանում են նրա ջութակն ու գումարը։ Ռուբին փորձում է օգնել Ջոննիին՝ պարտքով իր կոնսերվատորիայից վերցնելով ջութակ, բայց Ջոննին ասում է աղջկան, որ նա չի ցանկանում ողորմություն ընդունել, կարծես մեղադրելով աղջկան, որ նա հարուստ է, սակայն այցելում է կոնսերվատերիա։ Նա գիտեր, որ Ջոննին անօրինական է ապրում ԱՄՆ-ում, այդ պատճառով էլ չի դիմել ոստիկանություն` օգնություն ստանալու նպատակով։ Ռուբին իմանում է, որ շուտով տեղի է ունենալու երաժշտական մրցույթ, որին կարող են մասնակցել դուետներ՝ բաղկացած դասական պարողից և ջութակահարից։ Մրցույթի հաղթողը կստանա գումար, որի միջոցով Ջոննին կկարողանա ստանալ ուսանողական վիզա։ Ռուբին զրկվել է կրթաթոշակից ժամանակակից պար առարկայից ցածր գնահատական ստանալու պատճառով։ Այսպիսով, Ռուբիին և Ջոննիին գումար է անհրաժեշտ։ Ջոննին դիմում է էմիգրացիոն իրավաբանին` օգնելու նրան ստանալ գրին քարտ, բայց պարզվում է, որ իրավաբանը խաբեբա է։ Ջոննին և Ռուբին ժամանակի ընթացքում զգում են, որ անտարբեր չեն միմյանց նկատմամբ։ Իրավիճակն ավելի է բարդանում, երբ մրցակցության մեջ են մտնում այլ ուսանողներ, ովքեր այնքան էլ չեն սիրում Ջոնիին։ Նրանցից մեկը նախանձում է Ջոննիին, քանի որ նա յուրահատուկ տաղանդով օժտված ջութակահար է։ Բայց, միանալով մի հիփ հոփ խմբի, Ջոննին և Ռուբին ցուցադրում են ապշեցուցիչ ելույթ և գրավում են առաջին հորիզոնականը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Քենեն Քամպա Ռուբի
Նիկոլաս Ջելիթզին Ջոննի
Ջեյն Սեյմոր Օքսանա
Սոնոյա Միզունո Ջեյզի
Ռիչարդ Սաֆգեյթ Քայլի
Փոլ Ֆրիմեն Քրամրովսկի
Մայա Մորգենստերն Մարկովա
Յան Իսթվուդ Ռիք
Անաբել Քիթայ Էփրիլ
Քոմֆորթ Ֆեդաք Փոփ Թարթ
Մարկոս Էմանուել Միթչել Հայվարդ Ջոնս
Սայմոն Ա․ Մենդոզա Օլլի
Միրանդա Վիլսոն Մերի
Դեյվ Սքոթթ Մեքի
Էնդրյու Փլեյվին Սլեյթեր
Թոմի Մեյ դետեկտիվ Մյուլեն
Դեյվիդ Լիփփեր Սեմ
Նիգել Բարբեր պարոն Փեթերսոն

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2016 թվականի փետրվարի 8–ին Սանտա Բարբարա միջազգային կինոփառատոնի ժամանակ[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Kinopolis (գերմ.) — 1905.
  2. Internet Movie Database — 1990.
  3. Internet Movie Database — 1990.
  4. Amanda N'Duka (2016 թ․ հունվարի 12). «2016 Santa Barbara Film Festival Lineup Set». Deadline. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]