Խորեն Ռադիո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորեն Ռադիո
Ծնվել է1907
ԾննդավայրՎան, Թուրքիա
Վախճանվել է1968
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Գրական անունХорен Радио (Խորեն Ռադիո)
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուհայերեն, ռուսերեն և ռուսերեն
Ազգությունհայ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
Խորեն Ռադիո Վիքիդարանում

Խորեն Ռադիո (Խորեն Գրիգորի Աճեմյան, 1907 - 1968), հայ բանաստեղծ։ ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Գուրգեն Մահարու կրտսեր եղբայրը։

Ծնվել է 1907 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Նրա «Դասակարգ» պոեմը, որն անուն է բերել հեղինակին, գրել է 1927 թվականին։ Պիեսի է վերածել Պերճ Պռոշյանի «Ցեցեր» վեպը։ Կյանքի վերջին տարիներին ապրել է Մոսկվայում։ Մահացել է 1968 թվականին[1]:

Խորեն Ռադիոյի երկերի մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռազմի նվագներ, Երևան, Պետհրատ, 1929, 61 էջ։
  • Ժանգ և մետաղ (չափածո վիպակ), Երևան, Պետհրատ, 1930, 62 էջ։
  • Զվարթ համազարկեր (վիպակ), Մոսկվա, 1931, 70 էջ։
  • Հորձանքներ (բանաստեղծություններ և պոեմներ), Երևան, Հայպետհրատ, 1959, 98 էջ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1981։ էջ էջ 384