Խորեն Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Խորեն Հակոբյան
KhorenHakobyan portrait2.jpg
Ի ծնե Խորեն Զավենի Հակոբյան
Ծնվել է ապրիլի 22, 1945 (73 տարեկան)
Ծննդավայր Նորաշեն, Արարատի մարզ
Ազգություն հայ
Կրթություն Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ
Մասնագիտություն նկարիչ
Խորեն Հակոբյան Վիքիդարանում
Khoren Hakobyan Վիքիպահեստում

Խորեն Զավենի Հակոբյան (1945, ապրիլի 22, Նորաշեն, Արարատի մարզ), հայ նկարիչ։ Նկարազարդել է ավելի քան 300 գիրք և ստեղծել հայկական «Սասնա Ծռեր» էպոսի առաջին ամբողջական, այն է ամենամանրամասն՝ ավելի քան 220 տեսարաններով նկարազարդումների շարքը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1972 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1971-1983 թվականներին եղել է հայկական հեռուստատեսության բեմադրող նկարիչ, 1983-1987 թվականներին՝ «Գարուն» ամսագրի գեղարվեստական խմբագիր, 1987-1992 թվականներին՝ «Արևիկ» մանկական հրատարակչության գլխավոր նկարիչ[1][2]։ 1992 թվականից ի վեր Խորեն Հակոբյանը ստեղծագործում է որպես ազատ նկարիչ՝ համագործակցելով տեղական և միջազգային հրատարակչատների և արվեստի կոլեկցիոներների հետ։ Նրա գրքերը բազմիցս ցուցադրվել են միջազգային գրքի փառատոներում (Ֆրանկֆուրտյան գրքի տոնավաճառ, Մոսկվայի գրքի ցուցահանդես):

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր նորանկախ հանրապետության և ԱՄՆ արևմտյան նահանգների հայկական դպրոցների դասագրքերից շատերը նկարազարդվել են Խորեն Հակոբյանի կողմից։ Նա յուրովի ներդրումն է ունեցել հայկական պետականության և հայ ազգի ինքնության վերածննդի այս գործընթացում․ ստեղծել է «Սասնա ծռեր» էպոսի ամենամանրամասն նկարազարդումների շարքը` ավելի քան 220 փոքր ֆորմատի, ջրաներկով և պաստելով նկարված աշխատանքներ և 33 մեծամասշտաբ գործեր, որոնք ներկայացնում են էպոսի բոլոր ճյուղերի կարևորագույն հատվածները։ 1994 թ․ Խորեն Հակոբյանն առաջին անգամ հանրությանն է ներկայացրել «Սասնա Ծռեր» շարքի իր մեծամասշտաբ գործերն անհատական ցուցահանդեսի ընթացքում։ Ցուցահանդեսի բացման խոսքի ընթացքում հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանն այսպես է գնահատել նկարչի աշխատանքը․

Davit of Sassoun.jpg
Aquote1.png ․․․Ինձ թվում է, որ Խորեն Հակոբյանը, այո՛, փնտրեց և գտավ։ Նա Սասունցի Դավթին ձեռք մեկնեց բավականին երկար ստեղծագործական փորձ ունենալուց հետո և․․․ ստեղծեց Սասունցի Դավթի նկարազարդումները, որոնք աչքի են ընկնում ընգծված հայկականությամբ, շնչում են էպիկականությամբ, շնչում են մոնումենտալ լուծումներով[3]․․․
- Գրիգոր Խանջյան
Aquote2.png


Խորեն Հակոբյանի նախագծերի շարքին են պատկանում Հայ կաթողիկոսների դիմանկարների ամբողջական շարքը, հայ ճարտարապետական գոհարների և բնապատկերների ծավալուն շարքը մետաքսագրական հեղինակային տեխնիկայով և պաստելով[4]:

Armenian Mythology Khoren Hakobyan.jpg

Պատկերազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ինչ է, ով է» մանկական քառահատոր հանրագիտարանի հայ իրականությանը վերաբերող հոդվածները, 1985 - 1987
  • «Սասնա ծռեր» էպոսի և հայոց պատմությանը նվիրված գրքերի շարքը, 1992 - 1998
  • «Ամենայն հայոց կաթողիկոսներ» գիրքը, 2001
  • Հովհաննես Թումանյանի «Հեքիաթներ» գիրքը, 2002
  • Սարգիս Հարությունյանի «Հայ հին վիպաշխարհ» գիրքը, 2004
  • Հայ գրողների նկարների լիարժեք հավաքածու, 2008
  • Խնկո Ապոր «Առակներ» գիրքը, 2009
  • Հայոց լեզվի և հայոց պատմության դասագրքեր ԱՄՆ-ի արևմտյան նահանգներում գործող հայկական դպրոցների համար, 2002 - 2009
  • Վաչագան Սարգսյանի «Այբբենարանը» և տարրական դպրոցի մայրենի լեզվի դասագրքեր[5], 1998 - 2010
  • Հովհաննես Թումանյանի «Բալլադներ» գիրքը, 2016
  • Նաիրի Զարյանի «Սասունցի Դավիթ» հայ ժողովրդական դյուցազնավեպ[6], 2016
Sevan Khoren Hakobyan.jpg

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]