Խոզուկը (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Խոզուկը
ռուս.՝ Поросёнок
Поросёнок (кадр из мультсериала).jpg
Տեսականիմացիոն սերիալ
Ժանրկինոկատակերգություն
ՌեժիսորՆատալյա Բերեզովայա
ՀնչյունավորումQ15064704?, Sergey Kapkov? և Aleksandr Plyushchev?
ԵրաժշտությունTimur Vedernikov?
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
Լեզուռուսերեն
ԸնկերությունՊիլոտ
ՊրիկվելԻմ կյանքը (մուլտֆիլմ)
Թվական2004

Խոզուկը (ռուս.՝ Поросёнок), ռուսական կատակերգական մուլտֆիլմ, որը նկարահանվել է 2014-2017 թվականներին: Իմ կյանքը մուլտֆիլմի շարունակությունն է:

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ, բայց շատ հետաքրքրասեր խոզուկն ապրում էր գյուղում: Նա ուներ Խոզ մայրիկ և Խրյակ հայրիկ, ինչպես նաև` խոճկորիկ եղբայրներ: Նրանցից բացի բակում ապրում էին նաև շունը, կատուն, կովը, այծը, գառը, աքաղաղը և հավերը: Ժամանակ առ ժամանակ հյուրեր են հայտնվում, օրինակ` ծովախոզուկը, բուլդոգը, վարազը, պապիկի ուրվականը և ուրիշներ:

Ամեն օր խոզուկը հիանում է արևածագով, և պատասխան է փնտրում հերթական կարևոր հարցի համար, օրինակ, կծագի արդյո՞ք արևը, եթե աքլորը նրան չկանչի, կամ նրա կանչի ուրիշ մեկը:

Սերիաների շարք­[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ֆիլմ 1: Դայակ:

Ամեն դայակ պետք է հիշի. դաստիրակության մեջ կարևոր են շարժական խաղերը մաքուր օդին: Որքան ավելի շատ խաղեր գիտի դայակը, այնքան ավելի ուժեղ են երեխաները ձգտում դեպի նա: Իհարկե, ավելի ուրախ է բոլորով միասին խաղալը, հատկապես եթե խաղը նպատակ ունի: Այծը շատ բարի դայակ է:

  • Ֆիլմ 2: Մարտական ակումբ:

Խոզուկը նկատում է, որ իր հայրիկը գաղտնիք ունի, և որոշում է բացահայտել այն: Հետևում է հայրիկին և պարզում, որ նա գնում է այնպիսի վայր, որտեղ պարզում են, թե ով է ավելի ուժեղ ու կարևոր: Նախ տեղի է ունենում ոչխարների մենամարտը, հետո` կատուների, իսկ այնուհետև` ընդհանուր ծեծկտռուք, որը հաղթում է մայրիկը` քշելով բոլորին:

  • Ֆիլմ 3: Կարտոֆիլը:

Խոզուկը լսում է, որ մարդիկ կարտոֆիլը ցանում են` աչքերը դեպի վեր և որոշում է, որ կարտոֆիլը ողջ է և նրան պետք է փրկել և հանել հողի տակից: Խոզուկին ասում են, որ կարտոֆիլը ցանում են, որ երիտասարդ կարտոֆիլն աճի, և նա հանգստանում է:

  • Ֆիլմ 4: Ծովային խոզուկը:

Բերում են մի ծովային խոզուկ, և խոզուկը որոշում է, որ նրան ջուր է պետք: Պարզվում է, որ ծովային խոզուկը չի կարողանում լողալ, նրա անունը նրան բոլորովին չի համապատասխանում:

  • Ֆիլմ 5: Ուրվականը:

Պապիկի ուրվականը գալիս է Համլետի հոր ուրվականի պես և խնդրում է իր համար նոր նոտաներ ձեռք բերել: Խոզուկը ստիպված է խոսել շեքսպիրյան բանաստեղծական հանգով:

  • Ֆիլմ 6: Օլիմպիադա:

Գյուղ են բերում կարևոր բուլդոգի, որի վզից կախված էին ոսկե մեդալներ, և միացնում են հեռուստացույցը: Բոլորն իմանում են, որ մեդալները տալիս են մրցույթներում հաղթանակների համար և սկսում են մրցել: Բայց չափն անցնում են, և բուլդոգին տանում են:

  • Ֆիլմ 7: ՉԹՕ:

Խոզուկը գիշերը չէր քնում, նայում էր աստղերին և երազում, որ այլ մոլորակներից խոզուկներ թռչեին երկիր և պատմեին, թե այնտեղ ինչպես է: Մի քիչ հետո վայրէջք է կատարում մի թռչող ափսե, որի վրա կային կանաչ խոզուկների տեսք ունեցող այլմոլորակայիններ: Նրանք սկսում են ընդունել բոլոր նրանց տեսքը, ում տեսնում են, ուսումնասիրում են երկիրը, իսկ հետո հեռանում են:

  • Ֆիլմ 8: Վայրին:

Խոզուկը հանդիպում է վայրի խոզուկին և նրան իր հետ բերում է գյուղ, իսկ հետո նրա հետևից գնում է անտառ: Պազվում է, որ վայրի խոզուկը պետք է շատ վազի և անընդհատ կեր փնտրի, իսկ երբեմն էլ` հանդիպում ունենա արջի հետ: Եվ խոզուկը վերադառնում է տուն:

  • Ֆիլմ 9: Դարի առավանգումը:

Ոչխարն անհետանում է մառանից: Խոզուկը և վայրի խոզուկը կասկածում են, որ նրան գողացել է արջը: Այնուհետև որոնումներին միանում է նաև շունը, որը տանում է դեպի գայլերի որջը: Բայց այնտեղ էլ չեն գտնում նրան, վերադառնում են գյուղ ու տեսնում հեռացող բեռնատարն և խուզած ոչխարին:

  • Ֆիլմ 10: Նոր Տարի:

Խոզուկն իմանում է, որ խոզուկները նույնպես դիմավորում են Նոր Տարին, և նրանց մոտ է գալիս խոզերի Ձմեռ Պապիկը, որը սիրում էր համեղ հյուրասիրություն և բոլորի հետ երգում է «Անտառում եղևնի է ծնվել» երգը:

Կերպարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խոզուկ` գլխավոր հերոսը, որի անունից պատմվում է մուլտֆիլմը
  • Մայրիկ խոզ` խոզուկի մայրը
  • Հայրիկ խոզ` Խրյակ անունով
  • Ոչխար` խոզուկի և նրա ընտանիքի հին ընկերը
  • Հորեղբայր Պետյա` աքաղաղ, հավանաբար, խոզուկի հորեղբայրը
  • Այծ` խոզուկի և իր եղբայրների դայակը
  • Խոզուկի եղբայրներ` խոզուկի փոքրիկ եղբայրները

Հեղինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ` Նատալյա Ռումյանցևա
  • Ռեժիսորներ` Նատալյա Բերյոզովայա (1-7), Մաքսիմ Պոլյակով (8-10)
  • Բեմադրող նկարիչ` Մաքսիմ Պոլյակով
  • Ֆոնի նկարիչ` Մարիա Յակուշինա
  • Կոմպոզիտոր` Տիմուր Վեդերնիկով
  • Հնչունային ռեժիսոր` Ալյոնա Նիկոլաևա
  • «խոզուկի երգը» երգի հեղինակ` Դմիտրի Վոսկրեսենսկի (4-10)
  • Դերերը հնչյունավորել են`
    • Լարիսա Բրոխման-խոզուկ
    • Սերգեյ Կապկով- այլ ձայներ (4-10), Ալեքսանդր Պլյուշև(4)
  • Պրոդյուսերներ` Իգոր Գելաշվիլի, Լ. Բուբնենկով

Հեղինակները ներկայացված են ըստ մուլտսերիալների լուսագրերի:

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2014 թվական` հանդիսատեսի համակրանք մրցանակ, Անիմացիոն կինոյի 10-րդ համաշխարհային փառատոն Վառնայում[1]:
  • 2014 թվական` Մուլտֆիլմերի մեծ փառատոն: Մանկական ժյուրին նշել է «Խոզուկը» մուլտսերիալի լավագույն դրվագը` Դայակը և Խոզուկը[2]:
  • 2014 թվական` «Մուլտիվիդինիե» անիմացիոն արվեստի 12-րդ փառատոն Սանկտ-Պետերբուրգում, պրոֆեսիոնալ ժյուրիի մրցանակ «Ամենաուրախ ֆիլմ» անվանակարգում[3]:
  • 2015 թվական` Անիմացիոն կինոյի 20-րդ ռուսական բաց փառատոն` դիպլոմ Նատալյա Բերյոզովային` «անիմացիոն արտահայտչամիջոցներով սոցիալական գրոտեսկի սրությունը պատկերելու համար»[4]:
  • 2015 թվական` Անիմացիոն կինոյի 6-րդ միջազգային «Ոսկե կուկեր» փառատոն Սոֆիայում (Բուլղարիա), մրցանակ լավագույն դրվագի համար (Խոզուկ. Դայակը)[5]:
  • 2018 թվական` Իկար (կինոմրցանակ), լավագույն դրվագ («Նոր Տարի», «Խոզուկ» մուլտսերիալ, ռեժիսոր Մաքսիմ Պոլյակով):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]