Անտառում եղևնի է ծնվել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Անտառում եղևնի է ծնվել»
ի երգը
ԺանրՍուրբծննդյան երգ և Ամանոր
Լեզուռուսերեն
ՀեղինակQ4244371?
ԿոմպոզիտորQ4081410?

Անտառում եղևնի է ծնվել (ռուս.՝ В лесу роди́лась ёлочка) (1903—1905), ռուսական սուրբծննդյան ամենահայտնի երգերից մեկը, որը ԽՍՀՄ-ում դարձել է ամանորյա: Բառերի հեղինակը Ռաիսա Կուդաշևան է, երաժշտության հեղինակը` Լեոնիդ Բեկմանովը:

2015 թվականին «Русский репортёр» ամսագրի անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքում երգի բառերը Ռուսաստանում 100 ամենատարածվածներից գրավել են 29-րդ տեղը: Ցանկում ներառված են եղել ռուսական և համաշխարհային դասական ստեղծագործություններ[1]:

Երգի բառեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառում եղևնի է ծնվել,
Անտառում է մեծացել,
Ամառ, ձմեռ սլացիկ
Միշտ կանաչ է այն եղել:

Բուքն էր նրան օրոր երգում.
«Քնի՛ր, եղևնի, քնի՛ր»
Ցուրտը` փաթիլով ծածկում,
«Տես, դու հանկարծ մի մրսիր»:

Գորշ ու վախկոտ նապաստակը
Եղևնու տակ թռչկոտում,
Իսկ գայլը զայրացած,
Կայտառորեն վազվզում

Ձյունն անտառում ոտքի տակ
Ճռճռում է անընդհատ,
Ձին էլ կաղ ոտքերով
Շտապում է, վազվզում:

Ձիու վրա բարձած
Ցախ է տանում ծերունին,
Որ կտրել է արմատից
Նա մեր եղևնին:

Հիմա զուգված-զարդարված
Մեր տոնին ես եկել
Մանուկներին խինդ, ծիծաղ,
Ուրախություն ես բերել։

Հանդիպում են վերջին քառատողի տարբեր տարբերակներ, որոնք սկսվում են «теперь ты здесь, нарядная…»[2], «и вот она, нарядная…»[3] կամ «теперь она, нарядная…»[4] տողերով:

Հեղինակային հարցեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտության հեղինակների վերաբերյալ որոշ կասկածներ կան: Շվեդական սուրբծննդյան «Nu tändas tusen juleljus» («Վառվում են սուրբծննդյան հազարավոր մոմեր») երգը[5] նմանատիպ մեղեդի ունի, սակայն կոմպոզիտոր և բանաստեղծուհի Էմի Քյոլերի կողմից գրվել է ռուսական տարբերակից մի քանի տարի առաջ, 1898 թվականին:

Ըստ մեկ այլ վարկածի, երաժշտությունը գերմանական ժողովրդական է, որը հայտնի է 19-րդ դարի սկզբից: Այն օգտագործվել է, օրինակ, 1819 թվականի գերմանական «Wir hatten gebauet ein stattliches Haus» ուսանողական երգում, որտեղ մեղեդին նշվել է որպես Թյուրինգյան մոտիվ:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]