Խոզանուկ անթավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոզանուկ անթավ
Խոզանուկ անթավ
Խոզանուկ անթավ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Հացածաղկավորներ (Poales)
Ընտանիք Հացազգիներ (Poaceae)
Ենթաընտանիք Կորեկայիններ (Panicoideae)
Տրիբա Paniceae
Ցեղ Խոզանուկ (Setaria)
Տեսակ Խոզանուկ անթավ (S. glauca)
Միջազգային անվանում
Setaria glauca
Setaria glauca.jpg
Paniceae spp Sturm4.jpg

Խոզանուկ անթավ (լատ.՝ Setaria glauca), դաշտավլուկազգիների ընտանիքին պատկանող միամյա բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բույսն ունի փնջաձև, հզոր արմատային համակարգ։ Ցողունն ուղիղ է, 50 սմ բարձրությամբ, թփակալման հանգույցից լավ ճյուղավորվող։ Հիմնականում մերկ է։ Ծաղկաբույլը գլանաձև ու խիտ է։ Խոզանները (քիստերը) հասկիկներին կից են ու շեկ։ Հենց այդ գույնի շնորհիվ էլ այն արտաքնապես կարելի է զանազանել կանաչ խոզանուկից։ Ամբողջ բույսը թխակապույտ է, դրա համար էլ այն հաճախ անվանում են թխակապույտ խոզանուկ։ Սերմերը մանր են, ձվածիր, ունեն դեղնաշագանակագույն գունավորում՝ փոքր-ինչ գորշավուն երանգով։ Նպաստավոր պայմաններում կարող է տալ մինչև 6000 սերմ, որոնք իրենց կենսունակությունը պահպանում են 10-15 տարի։

Սերմերը ծլում են ուշ գարնանը՝ աղբոտելով ուշ գարնանացան բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքերն ու տնկարկները։ Ծիլերը գրեթե չեն տարբերվում կորեկի ու սուդանի խոտի ծիլերից։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անթավ խոզանուկը տարածված է Եվրոպայի միջին գոտում, Ղրիմում, Միջին Ասիայում, Կովկասում։ Հայաստանում տարածված է Արարատյան հարթավայրի նախալեռնային ու լեռնային գոտիների դաշտային բոլոր կուլտուրաների ցանքերում ու այգիներում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ռ․ Ս․ Կարապետյան, Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, Լույս հրատարակչություն, Երևան, 1980