Խնդիր, որի հետ ապրում ենք բոլորս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խնդիր, որի հետ ապրում ենք բոլորս
տեսակգեղանկար և Պատկերազարդում
նկարիչՆորման Ռոքուել
տարի1964
բարձրություն91 սանտիմետր
լայնություն150 սանտիմետր
ստեղծման երկիր ԱՄՆ
ժանրկենցաղային ժանր
նյություղաներկ[1] և կտավ[1]
գտնվում էՆորման Ռոքուելի թանգարան
հավաքածուՆորման Ռոքուելի թանգարան
հիմնական թեմաՌուբի Բրիջես
կայք
Ծանոթագրություններ
 The Problem We All Live With Վիքիպահեստում

«Խնդիր, որի հետ ապրում ենք բոլորս» (անգլ.՝ The Problem We All Live with), ամերիկացի նկարիչ Նորման Ռոքուելի նկարը՝ ստեղծված 1964 թվականին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարում պատկերված է Ռուբի Բրիջեսը՝ աֆրոամերիկացի վեցամյա աղջիկ, առաջին սևամորթ ուսանողներից մեկը, որն ընդունել է սովորելու բացառապես «սպիտակների» դպրոցում՝ դպրոց գնալով 1960 թվականի նոյեմբերի 14-ին՝ ԱՄՆ-ի մարշալների ծառայության աշխատակիցների ուղեկցությամբ[2][3]։ Աղջիկա հետևի պատերին երևում են «ԿԿԿ» գրությունը (ռասիստական Կու-կլուքս-կլան ահաբեկչական խմբավորման հապավումը) և «նեգր» (աֆրոամերիկացիների նկատմամբ նվաստացնող վերաբերմունք), ինչպես նաև երևում է Ռուբիի վրա նետված լոլիկի հետք։ Դիտման անկյունն ընտրվում է այնպես, կարծես դիտողը կանգնած է ամբոխի մեջ[2]։ Նկարը նկարված է կտավի վրա յուղաներկով, որի չափերն են 91,44 × 147,32 սմ[4]։

Հրատարակում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նկարն առաջին հրապարակվել է 1964 թվականի հունվարի 14-ին ՝ Look ամսագրի շապիկի վրա[5]։ Դրանից առաջ նկարիչը պայմանագիր ուներ The Saturday Evening Post-ի հետ, որը թույլ չէր տալիս հրապարակել քաղաքական նկարներ, իսկ Look-ը Նորմանին տրամադրել է հարթակ՝ իր քաղաքական հայացքները արտահայտելու համար[2]։ Ռոքուելն արդեն իսկ բարձրացրել էր իր աշխատանքներում ռասայական տարանջատման թեման[6]։ Ի տարբերություն Նորմանի նախորդ գործերի, նորերում սևամորթ մարդիկ գլխավոր դերեր են խաղում, իսկ նախորդներում նրանք միայն դիտում են կամ ստվերում են[7][8]։ Ինչպես իր մեկ այլ աշխատանքում ՝New Kids in the Neighborhood, «Խնդրում» գլխավոր հերոսը սևամորթ երեխան է[7], ինչպես և Southern Justice-ում, ծանր լույսը ավելի լուսավոր է ներկայացնում ռասայական խնդիրները[9]։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերված տեսարանը վերաբերում է տարանջատման համակարգի փլուզման առանցքային կետերից մեկին և ԱՄՆ հարավային նահանգներում ռասայական հավասարության հաստատման գործընթացին։ Նկարագրված տեսարանը կրկնվում էր ամեն օր Ռուբի Բրիջի ուսումնառության առաջին տարվա ընթացքում՝ Ուիլյամ Ֆրանցի դպրոցում։ Մարշալների ծառայության պահակախումբը ԱՄՆ նախագահ Էյզենհաուերի հրամանով հսկել է աշակերտուհուն՝ սպիտակ բնակչության կողմից բռնաճնշման բազմաթիվ սպառնալիքների պատճառով։ Նկարագրվածը տեղի է ունեցել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում 1961 թվականի ընթացքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://collections.nrm.org/search.do?id=520936&db=object&page=1&view=detail
  2. 2,0 2,1 2,2 Halpern, Richard. Norman Rockwell: the underside of innocence (англ.). — University of Chicago Press, 2006. — P. 124—131
  3. Greene, Bob. America's glory in a civil rights painting, CNN (4 сентября 2011
  4. «"The Problem We All Live With," Norman Rockwell, 1963. Oil on canvas, 36" x 58". Illustration for "Look," January 14, 1964. Norman Rockwell Museum Collection. ©NRELC, Niles, IL». Norman Rockwell Museum. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 2-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 26-ին.
  5. "The Problem We All Live With," Norman Rockwell, 1963. Oil on canvas, 36" x 58". Illustration for "Look," January 14, 1964. Norman Rockwell Museum Collection. ©NRELC, Niles, IL.. Norman Rockwell Museum
  6. «O say, can you see». The Economist. դեկտեմբերի 25, 1993 – January 7, 1994.
  7. 7,0 7,1 Grant, Daniel (1989 թ․ հուլիսի 24). «Exhibit Offers Clues to Rockwell's Sentiments». Christian Science Monitor.
  8. «Exile on Main Street». The Economist. 1999 թ․ դեկտեմբերի 2.
  9. Norman Rockwell: A Life., 2001

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]