Խնամախոսություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գերիտ վան Հոնթհորսթ, «Խնամախոսը» (անգլ․՝ The Match-Maker ), (1625)

Խնամախոսություն, երկու կամ ավելի մարդկանց միմյանց հետ միավորելու գործընթաց։ Սովորաբար ամուսնության նպատակով․ այս դեպքում խնամախոսը հայտնի է նաև որպես ամուսնության կազմակերպիչ։ Անգլերեն բառը (matchmaking) օգտագործվում է նաև սպորտային իրադարձությունների համատեքստում, օրինակ՝ բռնցքամարտը, բիզնեսում, առցանց տեսախաղերում և օրգանների դոնորների ընտրության ժամանակ։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խնամախոսության կիրառումը հաճախ կապված է անհատականության թեստերի (նույնիսկ առաջարկվել են գենետիկական թեստեր)[1] հետ, որոնք նպատակ ունեն առավելագույնի հասցնել ամենալավ համապատասխանությունը։

Ավանդական խնամախոսությունը սովորական ժողովրդական ծրագիր է Ռուսաստանի թանգարաններում:

Որոշ մշակույթներում խնամախոսի դերը եղել և մնում է բավականին պրոֆեսիոնալ։ Հրեա աշկենազ շադչանը կամ Հինդու աստղագուշակը հաճախ համարվում էին կարևոր խորհրդատուներ, ինչպես նաև օգնում էին գտնել ճիշտ կողակիցներ, քանի որ նրանք կապեր և ազնիվ հարաբերություններ ունեին շատ ընտանիքների հետ։ Այն մշակույթներում, որտեղ պայմանավորված ամուսնությունները պարտադիր էին, աստղագուշակը հաճախ պնդում էր, որ աստղերը սրբագործում են երկու ծնողների կողմից հավանության արժանացած ամուսնությունները, ինչը դժվարացնում է կասկածամիտ երեխաների հեշտությամբ առարկելը, իսկ աստղագուշակի համար նաև հեշտացնում է իր հոնորարը ստանալը։ Որոշ խնամախոսներ դիմում են տարո քարտերի գուշակության օգնությանը։

Սոցիալական պարերը, հատկապես Հյուսիսային Ամերիկայի սահմանային հատվածներում, ժողովրդական պարերը՝ քառակուսի պարը (անգլ․՝ square dance), նույնպես կիրառվել են խնամախոսությունների համար, սովորաբար ոչ պաշտոնապես։ Այնուամենայնիվ, քանի որ հողագործությամբ զբաղվող ընտանիքները խիստ մեկուսացված էին, և բոլոր երեխաները աշխատում էին ֆերմայում, ամուսնության տարիքի հասած երեխաները հաճախ իրար հանդիպում էին միայն եկեղեցում կամ նման պարտադիր սոցիալական միջոցառումներին։ Խնամախոսները հանդես են գալիս որպես պաշտոնական ուղեկցորդներ կամ հասարակ «հետաքրքրասերներ», որոնք ունեն ավելի քիչ ակնհայտ սոցիալական նպատակներ․ նրանք մասնակցում են նման միջոցառումների և ընտանիքներին տեղեկացնում են ցանկացած նոր սիրավեպի մասին, նախքան ինչ-որ ուրիշ հեռու տեղ գնալը։

Այս ճապոնական հարսանեկան լուսանկարում փեսայի և հարսնացուի երկու կողմերում նստած են իրենց իսկ խնամախոսները։

Դժվար է որոշել նման մարդկանց ազդեցությունը մի մշակույթում, որտեղ տեղի չեն ունեցել պայմանավորված ամուսնություններ, և որտեղ տնտեսական հարաբերությունները (օրինակ՝ «ընտանիք պահելու ունակություն», «լավ հեռանկարներ») մեծ դեր են խաղացել փեսայի (տղամարդու) համապատասխանելիությունը որոշելու գործում։ Միգուցե ճիշտ է միայն ասել, որ խնամախոսները կարողացել են արագացնել կամ դանդաղեցնել արդեն ձևավորված հարաբերությունների ընթացքը։ Այս իմաստով նրանք, հավանաբար, չէին կարող տարբերվել հարազատներից, մրցակիցներից կամ մյուս շահագրգիռ կամ հետաքրքասեր կողմերից։ Հոգևորականությունը, հավանաբար, առանցքային դեր է խաղացել արևմտյան մշակույթների մեծ մասում, և այժմ շարունակում է կարևոր լինել ժամանակակից մշակույթներում, հատկապես այնտեղ, որտեղ այն հասարակության ամենավստահելի միջնորդն է։ Խնամախոսությունը, անշուշտ, միջնադարյան կաթոլիկ հասարակության մեջ գյուղի քահանայի երկրորդական գործառույթներից մեկն էր, ինչպես նաև ավանդական հրեական համայնքներում ռաբբիների պարտականությունը։ Այսօր շիդդուչայի սովորույթը (անգլ․՝ shidduich) խնամախոսության մի համակարգ է, որտեղ միայնակ հրեաները միմյանց հետ ծանոթանում են ուղղափառ հրեական համայնքներում։

Վերջին տարիներին նկատվում է ավանդական խնամախոսությունների նկատմամբ հետաքրքրության աճ։ Ծանոթությունների հավելվածներից դժգոհությունը, հեռուստատեսային շոուները, ինչպիսիք են «Միլիոն դոլար արժողությամբ խնամախոսը» (անգլ․՝ Million Dollar Matchmaker) և «Հնդկական խնամախոսություն» (անգլ․՝ Indian Matchmaking), և համաճարակը, որը միայնակ մարդկանց համար դժվարացնում է ժամադրությունը, մեծ հետաքրքրություն են առաջացրել պրոֆեսիոնալ խնամախոսների դերի նկատմամբ։ Նրանք, ովքեր գտնում են, որ ծանոթությունների համակարգերը կամ ծառայությունները օգտակար են, բայց նախընտրում են մարդկային փնտրտուքները ու անհատական մոտեցումը, կարող են ընտրել այժմ արդեն առկա այդպիսի ծառայությունների լայն շրջանակից։

Խնամախոսությունը Ասիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգապուրում սոցիալական զարգացման նախարարությունը (անգլ․՝ Social Development Unit, SDU), որը ղեկավարվում է քաղաք-պետության կառավարության կողմից, առաջարկում է մասնագիտական խորհրդատվության և ծանոթությունների համակարգի տեխնոլոգիաների խառնուրդ, ինչպես շատ առևտրային ծանոթությունների ծառայություններ։ Այսպիսով, խնամախոսությունը սովորություն է դարձել նույնիսկ բյուրոկրատների համար, և Սինգապուրի յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ունի օգտվելու խնամախոսների ծառայությունից, որոնք ժամանակին վերապահված էին թագավորական ընտանիքի անդամների կամ վերին դասի համար։

Իսլամական մշակույթի և հաղորդակցության նախարարության տվյալներով՝ 2023 թվականի հուլիսի դրությամբ Իրանում գործում էր ծանոթությունների 50 գործակալություն[2]։

Այլ կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործընկերների ընտրության (խնամախոսության) հայեցակարգը օգտագործվում է նաև գործարար աշխարհում և հայտնի է որպես «բիզնեսը բիզնեսի համար» կամ «բի թու բի» (անգլ․՝ B2B) գործընկերների ընտրություն, ներդրողների ընտրություն, բիզնես Էքսպրես ժամադրություն կամ բրոքերային գործունեություն։ Ի տարբերություն սոցիալական մեդիայի որոշումների, ուշադրության կենտրոնում են գործարար մարդկանց միջև իրական հանդիպումները։ Օրինակ՝ ցուցահանդեսային կազմակերպությունները այս հայեցակարգը համարում են լրացուցիչ արժեք իրենց ցուցահանդեսների համար, քանի որ այն նրանց հնարավորություն է տալիս նախապես պլանավորել հանդիպումները։ Ծանոթությունների կայքերից ոգեշնչված ՝ «բի թու բի» առցանց ցանցային որոշ հարթակներ մշակել են բիզնեսի համապատասխանության առաջադեմ լուծումներ՝ համապատասխան բիզնես գործընկերներին նույնականացնելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]