Սոցիալական պարեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սոցիալական պարեր (անգլ.՝ social dance), աշխարհի տարբեր ազգերի պարային ոճերի կատեգորիա է, որով զբաղվում են ոչ որպես մրցույթ, այլ որպես ժամանց, զուգընկերների միջև կիսելով դրական զգացմունքները։ Սոցիալական պարերի մեծ մասը զուգապարեր են։ Սոցիալական պարերի ժամանակ հաճախ կատարվում է զույգերի փոխանակում[1]։

Հայտնի սոցիալական պարերի շարքերի մեջ ընդգրկված են՝

  • արգենտինական տանգո
  • բալբոա
  • բաչատա
  • բուգի-վուգի
  • վալս
  • վեստ կոստ սվինգ
  • զուկ
  • իռլանդական սետ-պարեր
  • կիզոմբա
  • լինդի-հոպ
  • մաշիշե
  • մերենգե
  • ռեգետոն
  • ռուեդա
  • սալսա
  • սալսա դե գաֆիերա
  • սեմբա
  • ֆորո
  • հասթլ
  • տրաիբլ

և ուրիշներ։

Սոցիալական պարերը լինում են ինչպես հասարակ կատարման մեջ, այնպես էլ պահանջում են որոշակի հմտություն։ Ի հակադրություն, օրինակ, պարահանդեսային պարերի սոցիալական պարերում երկար ու բարդ սխեմաներ չկան, ժամանակակից սոցիալական պարերի մեծ մասը իմպրովիզացիա է։ Քանի որ ճշգրիտ սխեմաներ չկան, առաջնային նշանակություն է ստանում վարումը։ Գոյություն ունի այս հարցի բազմաթիվ տեսական մշակումներ։ Զուգընկերուհու վարման տեխնիկա՝ սոցիալական պարի զուգընկերների համար առավել բարդ բաղադրիչներից մեկն է։ Զուգընկերուհու խնդիրը մի փոքր այլ է՝ լսել, զուգընկերոջը և գեղեցիկ կատարել իրենց շարժումները։

Սոցիալական պարերը հիմնված են մարդկանց միջև ակտիվ շփման վրա, որոնց համար պարը դառնում շփման մի ձև։ Սոցիալական պարեր սովորեցնող ակումբների մեծ մասում, պարերի հետ պարբերաբար կազմակերպվում է պարայն երեկոներ, համատեղ տոներ և ծննդյան արարողություններ, արշավներ և նմանատիպ միջոցառումներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Dance Terminology Notebook. Skippy Blair. 1994. Altera Publishing. page 65. ISBN 0-932980-11-2.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Brief Histories of Social Dance
  • Ольга Струк. ««Social Dance в жизни взрослых»» (ռուսերեն). на сайте клуба Fidelio. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 12-ին.