Խլեբնայա հրապարակ (Սամարա)
Խլեբնայա հրապարակ | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Սամարա |
Մակերես | ![]() |
![]() |
Խլեբնայա հրապարակ (ռուս.՝ Хлебная площадь), Սամարա քաղաքի հնագույն հրապարակ, որը գտնվում է Սամարյան շրջանում, Ստեպան Ռազինի և Կրուպսկայա փողոցների միջև, Վոլգա և Սամարա գետերի միջև ընկած ցամաքալեզվակում։ Այդտեղից է սկսվում Կույբիշևի փողոցը։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի հիմնադրման ժամանակվանից` 1586 թվականից, այս վայրում բարձրանում էին Սամարյան ամրոցի աշտարակները։ Քաղաքի չորսհարյուրամյակի պատվին կառուցվում է ամրոցի աշտարակների նման փայտաշեն կառույց։ Խլեբնայա հրապարակն իր անվանումը ստացել է այստեղ գործող հացահատիկի բեռնաթափման նավամատույցի, հացի բորսայի, հացի գործարանի և ալրաղացի պատվին։ Այս հրապարակում և երբեմն էլ «Ռևել» պանդոկում կնքվում էին հացահատիկի առք ու վաճառքի գործարքներ։
Հրապարակի այլ անվանումներ` Առևտրի, Շեպետիլնայա, Կազանսկայա, Պշենիչնայա[1]։
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/4/4c/%D0%AD%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B0%D1%82%D0%BE%D1%80_%D0%93%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%91%D0%B0%D0%BD%D0%BA%D0%B0.jpg/220px-%D0%AD%D0%BB%D0%B5%D0%B2%D0%B0%D1%82%D0%BE%D1%80_%D0%93%D0%BE%D1%81%D1%83%D0%B4%D0%B0%D1%80%D1%81%D1%82%D0%B2%D0%B5%D0%BD%D0%BD%D0%BE%D0%B3%D0%BE_%D0%91%D0%B0%D0%BD%D0%BA%D0%B0.jpg)
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հին ալրաղացի շենքը 2012 թվականից համարվում է մշակութային ժառանգության օբյեկտ № 6300329000: 19-րդ դարի երկրորդ կեսին Խլեբնայա հրապարակը դարձավ Պովոլժիեի գլխավոր հացի շուկան։ 1898 թվականին ճարտարապետ Ալեքսանդր Շչերբաչովի նախագծով կառուցվեց հացի բորսայի շենքը։ Երկհարկանի բորսայի շենքի ճարտարապետական լուծումն իրականացվել է նեոկլասիցիզմի ոճով, որն արտահայտում է այդ տարիների պաշտոնական հասարակական կարծիքը։ 1916 թվականին ինժեներ Պետրովի նախագծով կառուցվեց Եվրոպայում խոշորագույն ալրաղացը։ 19-րդ դարում հրապարակում կառուցվեց հրդեհադիտանոց[2]։
Հրապարակի ներկայիս վիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական Խլեբնայա բորսայի և հին ալրաղացի շենքերը ճանաչվել են մշակութային ժառանգության օբյեկտ։ Հրապարակի որոշ մասը զբաղեցնում է պուրակը[3]։
Խլեբնայա հրապարակի շրջանում կատարված հնագիտական պեղումների ընթացքում հայտնաբերվել են փայտե ամրոցի մնացորդներ, որոնք ենթադրաբար վերաբերվում են 18-րդ դարի սկզբին[4][5]։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ավտոբուս` 3, 5д, 17, 19, 24, 32, 36, 37, 47.
- Երթուղային տաքսիներ` 5д, 24, 32д, 34, 47, 48д, 48к, 61(д), 77(д), 94, 127, 128 և այլն
- Տրամվայ` 1, 3, 5
- Տրոլեյբուս` 6, 16
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Славадий Севостьянов Хлебная площадь Самарская газета, 15.04.2011
- ↑ Юлия Бондарева МЧС РФ выделит средства на восстановление пожарной каланчи на Хлебной площади в Самаре. «Комсомольская правда», 14 мая 2014
- ↑ Александра Кривова К июлю на Хлебной площади в Самаре отремонтируют сквер. 63.ru
- ↑ Татьяна Пашинская, Юлия Рубцова Остатки Самарской крепости начала XVIII века планируется законсервировать. ВолгаНьюс, 01.09.2014
- ↑ Археологи обнаружили в Самаре остатки крепости начала XVIII века.(չաշխատող հղում) «Волжская коммуна», 01.09.2014
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хлебная площадь на сервисе Яндекс.Панорамы
- Хлебная площадь на сайте «Самарские новости»